«Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։

Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա։ Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։ Խնդրում եմ՝ վստահ եղեք,որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։

Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին:

Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930