«Այս գործում կարևոր քայլ կլինի, եթե ձերբակալվի գործող վարչապետ ու կառավարության որևէ գործող անդամ»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն ու «Անպատասխանատվության Հեղափոխությունը» Հայաստանին ծանրագույն վնասներ են տվել, որոնց հաղթահարման համար տասնյակ տարիներ են պետք գալու, սակայն ընթանում են պրոցեսներ, որոնք ապագայի համար, պետականաշինության հարցում կարող են դրական ազդեցություններ ունենալ։

Հասկանալի է, որ այս պահին «դրական» բառն օգտագործելը դժվարությամբ է ստացվում, սակայն, այնուամենայնիվ, պետք է առաջ նայել, այլ ելք չկա։

Որքան էլ տարօրինակ չլինի, պետական ապարատի ու կառավարման համակարգի աննախադեպ փլուզվածության պայմաններում կարևոր գործընթացներ են ընթանում, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր տիպի պետություն ստեղծելու գործում։

Մենք կարևոր զարգացումներ ենք տեսնում դատական համակարգում ու ուժային կառույցներում։

Հեղափոխական Լակոտոկրատիան երկարատև հարձակում էր վարում դատական համակարգի դեմ, որի արդյունքում դատավորները ստիպված ինքնուրույնության ճանապարհը բռնեցին, այլ ելք չունեին։ Այսօր մենք ունենք, իրոք, անկախ դատավորներ։ Բնականաբար, ոչ բոլոր դատավորների մասին է խոսքը, սակայն դատարանների անկախության բջիջն արդեն ձևավորվել է, ինչը պետք է ինստիտուցիոնալ բնույթ ստանա։ Ձևավորվում է դատավորների համայնք, որը պատրաստ է իր անկախության ու անաչառության համար պատերազմ վարել։

Նմանատիպ գործընթացներ են ընթանում ուժային կառույցներում։ ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան սպաներն արդեն զուգահեռ կառույցներ են ձևավորում ու փորձում են սկուզբունքներ ձևավորել, որոնք վեր են գործող իշխանության կամայականություններից։

Ցանկացած կայացած պետությունում գոյություն ունի «խորքային պետություն», որը թույլ չի տալիս երկրում «Անպատասխանատվության Հեղափոխություններ» ու անհրաժեշտության դեպքում միջամտում է գործընթացներին։

Այս գործում կարևոր քայլ կլինի, եթե ձերբակալվի գործող վարչապետ ու կառավարության որևէ գործող անդամ, դա պետականության կայացման համար մեծագույն քայլ կարող է լինել ու դաս ապագայի համար։

Սակայն կա մի խնդիր, որը նույնպես պետք է լուծվի։ Դա պետականության հստակ արժեքային համակարգի ու այդ կառույցների վարքի ու պարտականությունների իրական կանոնակարգերի (գրված ու չգրված) կայացումն է»։

Նիկոլն ու “Անպատասխանատվության Հեղափոխությունը” Հայաստանին ծանրագույն վնասներ են տվել, որոնց հաղթահարման համար տասնյակ…

Posted by Stepan Danielyan on Tuesday, December 15, 2020

Տեսանյութեր

Լրահոս