Արարատ Միրզոյանը Ծառուկյանին խնդրել է, որ ԲՀԿ պատգամավորները չբարձրացնեն ԱԺ նախագահի՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու հարցը

Հունվարի 16-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց այն մասին, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է:

Եթե Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) արձագանքը կանխատեսելի էր, քանի որ տվյալ ծառայությունը վաղուց է Հայաստանում վերածվել Փաշինյանի և նրա «ուսապարկերի» խմբակի անձնական թիկնազորի մի մասի, ապա խորհրդարանական ընդդիմության արձագանքը առնվազն անհասկանալի էր: Խորհրդարանական ընդդիմությունն անգամ չշոշափեց այդ հարցը:

Եվ եթե Էդմոն Մարուքյանի կուսակցությունից այլ բան սպասելի էլ չէր, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը հասարակության շրջանում հարցեր է առաջացնում:

Սակայն @Tzhvzhik տելեգրամ ալիքը գաղտնազերծել է ստեղծված իրավիճակի պատճառները:

2018թ. իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանի գլխում միշտ գծագրվել է Փաշինյանին պաշտոնանկ անելու պլանը՝ վերջինիս տեղը զբաղեցնելու նպատակով: Հայկական ԶԼՄ-ներում նույնիսկ գրում էին այն մասին, որ «Միրզոյանի թիմը», որն ԱԺ-ում պետք է լիներ նրա հենարանը, բաղկացած էր մոտ 20 իմքայլական պատգամավորներից, և նրանք իրենց հանդիպումների գաղտնիությունը պահպանելու համար նույնիսկ Երևանում բնակարան էին վարձակալել:

Սակայն քչերը գիտեն, որ Փաշինյանին գահընկեց անելու իր պլանն իրագործելու համար Միրզոյանը պլանավորել էր հենվել պառլամենտական 2-րդ ֆրակցիայի՝ «Բարգավաճ Հայաստանի» և անձամբ Գագիկ Ծառուկյանի աջակցության վրա: Ավելին, իշխանափոխությունից ավելի քան 2.5 տարի անց Ծառուկյանի և Միրզոյանի մոտ ձևավորվել են ավելի քան վստահելի հարաբերություններ:

Դրա մասին գիտեր նաև Փաշինյանը, և կապիտուլյացիայի գիշերը «հենց Միրզոյանին ծեծելու գաղտնիքը» պետք է փնտրել հենց այդ հարթության մեջ:

Հիմա՝ գլխավորի մասին: Միքայել Մինասյանի՝ Արարատ Միրզոյանին վերաբերող հրապարակումից անմիջապես հետո Արարատ Միրզոյանն անձամբ է զանգել Գագիկ Ծառուկյանին՝ խնդրանքով ձեռնպահ մնալ իր՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ թեման շոշափելուց, ինչպես նաև Ծառուկյանին խնդրել է արգելել իր պատգամավորներին այդ հարցը բարձրացնել Ազգային ժողովում:

Իսկ դուք դեռ զարմանո՞ւմ եք, թե ինչու ընդդիմությունը չի կարողանում հեռացնել կապիտուլյանտին:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս