Վստահ եմ, որ աննախադեպ հանրահավաք է լինելու, ահ ու սարսափ է առաջացնելու. Նարեկ Մանթաշյան

«Վերջնականապես ուզում եմ հերքել թեզը, թե պարտվել է հայոց բանակը: Մեր բանակը կազմված էր առյուծ տղաներից»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը:

Խոսելով փետրվարի 20-ին սպասվող ընդդիմության հանրահավաքի մասին՝ նա նշեց.

«Նախ սկսեմ այն մասից, որ երբեք չի եղել 17-ի հավաք, նրանք ընդամենը եղել են հավաքի կազմակերպիչներ կամ ուղղորդողներ: Որպես կանոն՝ բոլոր ժամանակներում ընդդիմությունը փորձել է հավաքել, համախմբել հայրենիքի համար մտահոգ մարդկանց, ովքեր գիտակցել են, որ ամեն վայրկյան այս իշխանությունների շարունակությունն իշխանական ղեկին բերելու է նոր արհավիրքի:

Ինչ վերաբերում է վաղվա կայանալիք հանրահավաքին, ապա սկսվել է մի գործընթաց, որը, վստահ եմ, այս ապիկար իշխանություններին վայրկյան առաջ իշխանությունից հեռացնելու սկիզբն է: Վստահ եմ, որ աննախադեպ հանրահավաք է լինելու, ահ ու սարսափ է առաջացնելու: Կարծում եմ՝ ընդդիմության առաջնորդներից շատ ուժեղ, հուժկու, կարևոր թեզեր կլսենք բեմահարթակից»:

Անդրադառնալով այս ընթացքում հարուցված քրեական գործերին՝ Նարեկ Մանթաշյանը նշեց. «3 ամիս շարունակ պատանդ են պահում մի հայրենասեր մարդու, ով որևէ քաղաքական ակնկալիքից չդրդված, ընդամենը Արցախից վերադառնալով՝ տեսել է, որ ստորագրվել է կապիտուլյացիոն ակտ, գնացել է կառավարություն՝ պատասխան պահանջելու, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ»:

Տեսանյութեր

Լրահոս