Ռուսաստանում առաջին անվարորդ տրամվայն արդեն ավելի քան 1800 կմ երթևեկել է մայրաքաղաք Մոսկվայի փողոցներով՝ չխախտելով երթևեկության որևէ կանոն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ ըստ չորեքշաբթի երեկոյան հրապարակված ՆԱՏՕ-ի վերանայված օրակարգի:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը մեկնել է Իտալիայի Միլանո քաղաք՝ մասնակցելու աշխարհի ամենամեծ տիեզերական համաժողովին՝ «Միջազգային տիեզերական 75-րդ համագումարին» (IAC):
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ չորեքշաբթի ներկայացրած «հաղթանակի ծրագիրը» լավ ազդանշան է, բայց նա չի կարող աջակցել այն ամբողջությամբ՝ հաշվի առնելով գործերի ներկա վիճակը:
168.am-ի տեղեկություններով, մասնավորապես, երբ Արգիշտի Քյարամյանը, խաչը ձեռքում պահած, անցնելիս է եղել ԱԺ միջանցքներով, ՔՊ-ականներն այնպես, որ նրա համար լսելի լինի, միմյանց ասել են՝ «խաչը տվել ա ձեռքը, ղրկել ա»: Բացի դրանից, բացահայտ արհամարհել են, չեն բարևել, ռեպլիկներ են թողել նրա հասցեին:
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է 1Lurer.am-ը։
«Որքան իշխանությունների վարկանիշն ընկնում է, որքան հասկանում են, որ վտանգ կա՝ կորցնելու իրենց իշխանությունը, իսկ իրենք արտաքին քաղաքական հարցերով իրենց փակուղի են մտցրել, և բոլոր կողմերից պահանջում են պարտքը վերադարձնել, իրենք դրանից դրդված՝ ավելի են սրելու իրենց գործիքները մեր դեմ: Պետք է ամուր լինենք, պինդ լինենք, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, հնարավորինս փորձենք պահպանել էթիկայի կանոնները, սատար լինենք միմյանց»:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով իշխանության եկած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թաթախված է կոռուպցիայի մեջ. ասվածը վկայում է Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին, երբ Երևան քաղաքի բյուջեն ուղղակի մսխվում է։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը կուսակցության ժողովի ընթացքում անդարադարձել է մի շարք հարցերի։
Ռուսաստանի Դաշնությունը կվերահսկի՞, թե՞ մոնիտորինգի կենթարկի Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղին․ Զախարովայի պատասխանը
Հիշո՞ւմ եք, երբ օրվա ռեժիմի ԿԳՄՍ ներկայացուցիչները մեկ հոգու խիստ հրահանգով Հայաստանի հանրակրթական դպրոցներում արգելեցին շախմատի դասերը, ակնհայտ դարձավ, որ դպրոցներում ևս մի դավադրություն է նախատեսվում։
Իրանը միջուկայինից շատ ավելի հզոր զենք ունի: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զարգացման և սպառազինության հանձնաժողովի նախկին քարտուղար Էբրահիմ Ռոստամին։ Նրա խոսքերը փոխանցում է IFP գործակալությունը։
Հոկտեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է. «2019-2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև՝ լրտեսության 2 դեպք»:
Մենք հսկայական պատասխանատվություն ենք զգում, մենք հասկանում ենք նաև, թե ինչի են մեզ դատապարտում, քանի որ դա Արևմուտքի դժգոհությունն է հրահրում։ Սակայն միևնույն է՝ պատրաստ ենք դա անել»։
Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի:
Ադրբեջանական կամ հայկական ուղղությամբ ՆԱՏՕ-ի ակտիվության նպատակն է տարածաշրջանը վերածել առճակատման գոտու Ռուսաստանի հետ․ Զախարովա
ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, մեր դիրքորոշումն ապաշրջափակման հարցում չի փոխվել. Զախարովա
ՆԱՏՕ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի և Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության ամրապնդումը մտահոգիչ է Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Փաշինյանը պատրաստ է ավելացնել ճնշման ուժն ընդդիմադիր բոլոր ալիքների դեմ, քանի դեռ դրսից աջակցություն ունի։
Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու է Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցերը:
Ամերիկյան «Freedom House»-ը հրապարակել է ամենամյա Համացանցում ազատության զեկույցը, որը վերաբերում է թվային ոլորտում մարդու իրավունքներին։ Հետազոտությունը գնահատել է համացանցի ազատությունը 72 երկրում, որոնք կազմում են աշխարհի ինտերնետ օգտագործողների շուրջ 87%-ը։ Նշենք, որ զեկույցը ընդգկում է 2023-ի հունիսից միչև 2024-ի մայիս ընկած ժամանակահատվածը։
«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի ներկայացուցիչների ջանքերի համակարգման արդյունավետ մեխանիզմ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանը 2025թ. բյուջեում մոտ 7 տոկոսով կրճատելու է պաշտպանության ու անվտանգության ծախսերը:
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել Եվրոպայի խոշորագույն Euronaval ռազմածովային տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին, որը նոյեմբերի 4-ից 7-ը կանցկացվի Փարիզում։ Այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ:
Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա քայլերը:
Ներկաները քննարկել են առաջարկվող փաթեթի հանրային հետաքրքրություն ներկայացնող դրույթները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում այս թեմայով կլինեն հանրային լսումներ, ինչպես նաև արտագնա քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Բաց կառավարման գործընկերություն (OGP) բազմաշահառու միջազգային նախաձեռնությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը, տեղեկությունը հաստատում են կառավարության վարչակազմից:
Չորրորդ կետը Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացումն է և պատժամիջոցների խստացումը։ Այս կետի գաղտնի հավելվածը փոխանցվել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին:
Մարիա Զախարովայի հերթական բրիֆինգը. ՈՒՂԻՂ