Արցախի հանրահավաքից հետո կառավարական ամառանոցում Փաշինյանը հանդիպել է իր հավատարիմ «սաստավի» հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կիրակի օրը անցկացված բազմահազարանոց հանրահավաքը լուրջ անհանգստացրել է հայաստանյան իշխանություններին։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, հանրահավաքից հետո՝ երեկոյան, բավական մարդաշատ է եղել կառավարական ամառանոցում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր հավատարիմ «սաստավի» հետ։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցածն ուղղակի հակասում է իրենց որդեգրած «խաղաղության գործընթացին», ընդգծել, որ տեղեկատվական դաշտում պրոարցախյան ալիքը մեղմելու համար շատ կազմակերպված քայլեր պիտի ձեռնարկվեն։ Արդյունքում արդեն երկու օր է՝ սոցցանցերում ընդգծված հակաարցախյան գործընթաց է սկսվել, որի նպատակն է ամեն կերպ վարկաբեկել Արցախն ու արցախցիներին, և տեղի ունեցող գործընթացը հերթական անգամ «վեկտորել» դեպի նախկին իշխանություններ:

Ի մասնավորի, իշխանական օգտատերերը բաց տեքստով ծաղրում էին տեղի ունեցած հանրահավաքը, քննադատում արցախահայությանը և հանրահավաքի կազմակերպիչներին»:

Տեսանյութեր

Լրահոս