Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին․ կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահը Նուման Քուրթուլմուշը կուսակցական ժողովում անդրադարձել է Ադրբեջանի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին:
Ջալալ Հարությունյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում հարուցված քր.գործով. ՈՒՂԻՂ
Ադրբեջանն Իսրայելում դեսպանատուն կբացի:
Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, Քյարամյանի ղեկավարած կառույցը չի մանրամասնում, չի նշում նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։
Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, հետագայում մաս է կազմելու միասնական թվային լուծման, որը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կտա:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն հրթիռների դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստն են անցկացրել: Վերջին շաբաթներին ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային արձակումները սրել են լարվածությունը:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև Է ընդունել, որով Ռուսաստանին կոչ Է արվում զինվորականներին դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում, հաղորդել են Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 18-ին արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք:
Նոյեմբերի 18-ին Բանգկոկում բացվել Է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների և տարածքների ղեկավարների հանդիպումը (ԱԽՏՀ): Այն բացել Է Թաիլանդի վարչապետ Պրայութ Չան-Օչան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համաժողովի մասնակիցները հավաքվել են երկօրյա տարածաշրջանային հանդիպման՝ քննարկելու առևտրատնտեսական փոխգործակցությունը, գնաճը, հետքովիդային վերականգնումը, ինչպես նաև պարենի պակասը և պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Երկօրյա միջոցառմանն, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, կմասնակցեն 21 տնտեսությունների ներկայացուցիչներ: ԱԽՏՀ-ի կազմի մեջ է մտնում 19 երկիր և 2 տարածք:
Դրանց թվում են 12 հիմնադիրներ՝ Ավստրալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան և Ճապոնիան: Նաև մասնակիցներ են ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թվականին), Մեքսիկան և Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը և Պերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են միացել երկու չինական տարածքներ՝ Հոնկոնգը և Թայվանը: Թաիլանդը կազմակերպությունում նախագահությունն ընդունել Է Նոր Զելանդիայից և այն կհանձնի ԱՄՆ-ին:
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստոկհոլմի համախտանիշ – հոգեբանական երևույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։
Հայասատնում աղքատության տոկոսը կարող է հասնել 39.6 տոկոսի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի հարցն իրենց ներքին խնդիրն է:
Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում:
Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոնց հասկանում եմ՝ Նիկոլը որոշել է խփել սյուռի ու աբսուրդի բոլոր ռեկորդները։ Հակաբարոյականության ռեկորդների մասին չեմ խոսում՝ դրանք խփվել են 2018-ից սկսած, երբ իրենց ձեւակերպած պողոսը «վդրուգ» դարձավ 3 միլիոն վարչապետերից մեկն ու դրանից հետո մինչ օրս պողոսը ստի, մանիպուլյացիայի, «կռուտիտի» հիմնական սպառողն է, ում վրա ծախել են […]
Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է Պալատում դեմոկրատների ղեկավարի դերից: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի։
Հոկտեմբերի վերջին ձեռնարկատեր Իլոն Մասքը վերջնականապես փակել է 44-միլիարդանոց գործարքը Twitter-ը ձեռք բերելու վերաբերյալ:
Թաթուլ Հակոբյանի aniarc.am կայքը երեկ՝ նոյեմբերի 16-ին, շրջանառել էր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ InfoPort.am-ին երկու տարի առաջ տված հարցազրույցը։
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունների սիրելի երգը նախկինների, դղյակների ու թալանի մասին երգն է, բայց ըստ նրա՝ նախկինների օրոք այսպիսի բացարձակ ցինիզմով մարդկանց իրավունքները ոտնատակ տալու փաստ չի արձանագրվել, ինչպես հիմա է:
Այս տարի երկկողմ առեւտրում պահպանվում է դրական տեղաշարժը:
ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են թույլ տալ օրինականացնել կրիպտոարժույթների մայնինգը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:
Նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին, ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության շրջանակային պայմանագիր։
Օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։
«Նման զարգացման դեպքում ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել, բացասական ցուցանիշներ ունենանք, երբ կրճատվեն դրսից եկող մարդկային և ֆինանսական հոսքերը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով 2023 թվականի բյուջեի նախագծին, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Արցախի Պետնախախարար Ռուբեն Վարդանյանը անդրադառնալով Իհլամ Ալիևի այսօրվա հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: