Բաժիններ՝

Չինաստանը ՌԴ-ից էներգապաշարների մատակարարումների աճ է նշում

Հեռավոր Արեւելքից գազի, նավթի, ածխի եւ փայտանյութի մատակարարումները Չինաստան աճում են, հայտնել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետի տեղակալ Հու Չունհուան՝ հանդես գալով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, որը նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Մոսկվայում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Այս տարի երկկողմ առեւտրում պահպանվում է դրական տեղաշարժը: Կտրուկ ավելանում են Հեռավոր Արեւելքից Չինաստան այնպիսի ռեսուրսների մատակարարումները, ինչպիսիք են նավթը, ածուխը, գազը, փայտանյութը եւ այլն: Արեւելյան երթուղով բնական գազի մատակարարումների ծավալն ավելացել է 57 տոկոսով»,-ասել է նա, չճշտելով ժամանակաշրջանը, որի ընթացքում տեղի է ունեցել մատակարարումների աճը:

Վարչապետի տեղակալը նշել է, որ Չինաստանն իր հերթին սարքավորում եւ հեռավորարեւելյան շուկայում պահանջված այլ ապրանքներ է մատակարարում:

Ավելի վաղ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ ընկերությունը 2022 թվականի ութ ամսվա ընթացքում Չինաստան գազի արտահանումը «Սիլա Սիբիրի» գազատարով ավելացրել է 60 տոկոսով: 2021 թվականին այս երթուղով մատակարարվել է 10,39 մլրդ խորանարդ մետր գազ: «Գազպրոմ»-ը հաղորդել է նաեւ, որ մատակարարումները կանոնավոր կերպով գերազանցում են օրական պայմանագրային քանակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս