Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։

Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունը այլ պետությունների գործընկեր ցանկացած հաստատության հետ։ Ասել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ, որը կրկնակի պատասխանատվություն է։

Պաշտպանը ներկայացրել է հաստատության մանդատը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին․ կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։

Դեսպանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են ՉԺՀ-ում պետական մակարդակում երաշխավորվում ու պաշտպանվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930