
ՌԴ Պետդումայում կրիպտոարժույթների մայնինգն օրինականացնող նախագիծ է շրջանառվում

ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում են թույլ տալ օրինականացնել կրիպտոարժույթների մայնինգը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:
«Դեկտեմբերին մենք կփորձենք օրենքն ընդունել բոլոր ընթերցումներով, քանի որ նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2023 թվականին»,-ասել է նախագծի համահեղինակ Անատոլիյ Ակսակովը։
Ընդունվելու դեպքում նախագծի դրույթներն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։ Պատգամավորի խոսքով` Ռուսաստանում կրիպտոարժույթների մայնինգի գործունեությունը ակտիվորեն զարգանում է, սակայն ոլորտի օրենսդրական կարգավորումները բացակայում են: