ՄԱԳԱՏԷ-ն Ռուսաստանին կոչ Է արել զինծառայողներին դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև Է ընդունել, որով Ռուսաստանին կոչ Է արվում զինվորականներին դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում, հաղորդել են Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:
«ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի այսօրվա նիստում ընդունվել Է ոչ պրոֆեսիոնալ կազմված, Գործակալության մանդատի շրջանակներից դուրս և փաստացի սխալներ պարունակող բանաձև, որը նվիրված Է Ուկրաինայի միջուկային անվտանգության, ֆիզիկական միջուկային անվտանգության հարցերին և երաշխիքներին: Դա ևս մեկ քայլ Է դեպի ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի քաղաքականացում», – ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տելեգրամ-ալիքում: Փաստաթղթին հավանություն են տվել 35 երկրից 24-ը, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել:
Վիետնամը, Հնդկաստանը, Քենիան, Նամիբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և ՀԱՀ-ը որոշել են ձեռնպահ մնալ, Բուրունդիի և Լիբիայի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը: Բանաձևի տեքստի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը ՌԴ-ին կոչ Է անում՝ «դադարեցնել բոլոր գործողություններն» Ուկրաինայի միջուկային օբյեկտներում և «անհապաղ դուրս բերել զինվորականներին և մյուս անձնակազմին Էլեկտրակայանից»: