Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության շուրջ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն հրթիռների դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստն են անցկացրել: Վերջին շաբաթներին ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային արձակումները սրել են լարվածությունը:

«Այդ խորհրդատվական մարմնի միջոցով Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կամրապնդեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մեխանիզմը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ուժեղացող սպառնալիքներին պատրաստվելու համար», – նշված է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Աշխատանքային խմբի ստեղծման պլանը հավանություն է ստացել երկու երկրների պաշտպանության նախարարների ամենամյա բանակցությունների ընթացքում՝ նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ խորհրդատվական հանդիպման ժամանակ: Նախօրեին Հյուիսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել դեպի Ճապոնական ծով:

Հրթիռի արձակումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Փհենյանը նախազգուշացրել էր, որ կձեռնարկի ավելի կոշտ գործողություններ, եթե ԱՄՆ-ը շարունակի իր ռազմավարությունն՝ ուղղված ԿԺԴՀ-ի զսպումն ուժեղացնելուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ԿԺԴՀ-ն արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Ըստ գնահատումների՝ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս