Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի արձակած հրթիռն ընկել Է Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններում

ԿԺԴՀ-ն նոյեմբերի 18-ին արձակել է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրի պաշտպանության նախարարության գնահատումներով՝ սովորական հետագծով արձակման դեպքում այն կարող է թռչել ավելի քան 15 հազար կիլոմետր և հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:

Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել է, հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով:

Հարավկորեացի զինվորականները թռիչքի առավելագույն բարձրությունը գնահատել են 6,1 հազար կիլոմետր, իսկ արագությունը՝ 22 Մախ: Սովորական հետագծով արձակման դեպքում դրա հեռահարությունը կարող է գերազանցել 15 հազար կիլոմետրը ՝ «կախված բալիստիկ հրթիռի կշռից և այլ գործոններից»,- պարզաբանել է Համադան:

Այլ կերպ ասած՝ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս