Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը ենթադրում է 11 միլիարդ եվրոյի առևտրային սահմանափակումներ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը Եվրամիությունը մտադիր է սահմանել մինչև փետրվարի 24-ը, ենթադրում է 11 միլիարդ եվրոյի չափով առևտրային սահմանափակումներ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նման հայտարարություն է արել՝ այսօր Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նստաշրջանում:

«Մենք ընդունել ենք պատժամիջոցների ինը փաթեթ։ Մենք պետք է շարունակենք ճնշումը և առաջարկում ենք պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ 11 միլիարդ եվրոյի առևտրային արգելքներով», – ասել Է նա։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի, մասնավորապես, էլեկտրոնային բաղադրիչների արտահանման սահմանափակումներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է ռազմական կարիքների համար։ «Մենք առաջարկում ենք, ի թիվս այլ բաների, մտցնել բազմաթիվ էլեկտրոնային բաղադրիչների արտահանման սահմանափակումներ, որոնք օգտագործվում են ռուսական համակարգերում, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ուղղաթիռները», – պարզաբանել Է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթը կսահմանվի մինչև փետրվարի 24-ը։ Նրա խոսքով՝ ԵՄ նոր փաթեթը կլրացնի այն բացերը, որոնք առկա են պատժամիջոցների նախորդ փաթեթներում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, « Россия -24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները, ասել է, որ Մոսկվան ունի միջոցներ՝ պատասխանելու Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս