Բաժիններ՝

Տաջիկստանում 10 մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով

Տաջիկստանում այսօր տասը մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով, հայտնել են հանրապետության Արտակարգ իրավիճակների կոմիտեի (ԱԻԿ) մամուլի ծառայությունից։

«2023 թ. փետրվարի 15-ին Դուշանբե-Վարզոբ ավտոճանապարհի 65,8-րդ կիլոմետրին ձնահյուսի տակ չորս մարդատար ավտոմոբիլ է հայտնվել: (…) Դժբախտաբար, մեկ վարորդ մահացել է», – ասված է գերատեսչության կայքում։

Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է նաև, որ հանրապետության արևելքում գտնվող Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում ձնահյուսի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ ութը՝ շրջանի վարչական կենտրոն Խորոգում, մեկը՝ Վանչսկի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս