«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընտրությունները կանգնել են․ 168․am-ի հետ զրույցում մեր աղբյուրը տեղեկացրեց՝ կալանավորների կեսը չի գալիս ընտրության։
Վստահ եմ՝ Սաֆարովն էլ է աջակցում Նիկոլ Փաշինյանին. նա քաղաքական հոգեվարք է ապրում. Րաֆֆի Ասլանյան
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92%-ը։ Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։
Տեղեկատվական տեռորի միջավայր է. վարչական ռեսուրսի չարաշահում, արգելված քարոզչության խախտում. Մինասյան
Քրեական հետապնդում է հարուցվել 236 անձի նկատմամբ․ Հակակոռուպցիոն կոմիտեն ցուցանիշներ է հրապարակել
Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել:
Տեղեկատվություն․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 17․00-ի դրությամբ)
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու, փաստաբան, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մոլի աջակից, արցախատյաց ու հակաեկեղեցական հրապարակային հայտարարություններով հայտնի Ալեքսանդր Սիրունյանը թվացյալ հեգնական, բայց իրականում ապակողմնորոշող հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջում:
#ՀԻՄԱ. «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրություն կատարեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ ՔԿՀ աշխատակիցները թույլ չտվեցին հարցեր տալ Աշոտյանին։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին համատիրության նախագահ Ա.Գ.-ն ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյան քաղաքում գտնվող 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։
Ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» դաշինքը։
ՀՀ-ում կարելի է ասել, որ ընտրությունների նախապատրաստման համար շատ մեծ աշխատանք է կատարվել, հույս ունենք, որ դա արդյունք կտա՝ ընտրությունները կլինեն թափանցիկ: Այս մասին ասել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Կալանդարաշվիլին, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:
Քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը։ Այս մասին փոխանցում է Հետքը:
Գյումրիում «ՈՒժեղ Հայաստան» դաշինքի համակրների ձերբակալության գործողություններին մասնակցում է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի օգնական Արթուր Խուդինյանը։
ԿԸՀ-ն նախօրեին հիշեցրել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավանի մի շարք թաղամասեր հոսանքազրկված են մինչև 18։00-ն»։
Ավելի քան 1,2 միլիոն մարդ կիրակի օրը հավաքվել էր Մադրիդի փողոցներում՝ մասնակցելու բացօթյա պատարագին, որը գլխավորում էր Հռոմի Պապ Լևոն XIV-ը, հայտնում է Reuters-ը:
#ՀԻՄԱ. ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐՎԱ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ՝ 168.AM-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
Մարտունու Ծակքար գյուղի 19/36 ընտրատեղամասի մոտ տեղակայված «Միասնության թևերի» թեկնածուների նախընտրական քարոզչության պաստառները Մարտունու համայնքապետարանի անօրինական ցուցումով հեռացվում են։
Վախի վաճառք է. չկա քաղաքական ուժ, որը պատերազմ է ուզում. դա 100% մանիպուլյացիա է. Հայկ Մարության
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 29/46 ընտրատեղամասում:
Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում խոսել է միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ: Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին:
Եվս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվ օգնել են Հայաստանի գործող իշխանություններին խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում արգելափակել վերջիններիս հասցեին հնչող քննադատությունները: Այս մասին հայտնում է «Journal du Dimanche» թերթը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը կոչ է անում մասնակցել ընտրություններին:
Լիճքի գյուղապետն իր կողմնակիցներով հարձակվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա: Այս մասին ահազանգում են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից։
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 մարդ, կամ ընտրողների ՝ 33,84 տոկոսը: Այս մասին հայտնում է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
Ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ։