Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը կոչ է անում մասնակցել ընտրություններին:
Լիճքի գյուղապետն իր կողմնակիցներով հարձակվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա: Այս մասին ահազանգում են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից։
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 մարդ, կամ ընտրողների ՝ 33,84 տոկոսը: Այս մասին հայտնում է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
Ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ։
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
Վաղ առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելությունները, լրագրողներն ու քաղաքացիները բազմաթիվ խախտումներ են արձանագրում:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։
Ծայրից ծայր աբսուրդ է, խոսքիս ձայնագրությունը հրապարակեն, կփլվեն ընտրակաշառքների գործերը. Ղազինյան
Կուտակումների մասին ահազանգերը բազմաթիվ են։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հուսով է, որ այսօր՝ հունիսի 7-ին, տեղի ունեցող ԱԺ ընտրության արդյունքում քաղաքական միտքը և պառլամենտարիզմը կվերադառնա Հայաստանի խորհրդարան։ Այս մասին նա ասաց Ծարավ աղբյուրի 1/20 ընտրատեղամասում քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Դավիթ Ղազինյանը կատարեց իր քվեարկությունը
«Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ զուտ սթափ հաշվարկի արդյունք, և, կարծում եմ, մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամը 20:00-ից հետո, տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները: Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված էր»:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը
#ՀԻՄԱ. ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Դավթյանը հայտնել է, որ ընտրատեղամասում բողոքող քաղաքացին իր գրանցման հասցեի տան սեփականության վկայական չունի, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ։
Ի՞նչ է ասելու ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի կրծքանշանի մասին, որը, կրկնեմ՝ ակնհայտ քարոզչական բաղադրիչ է:
Անդրադառնալով ձերբակալություններին՝ Մարուքյանը շեշտեց, որ իրենց ուժից ձերբակալություններ չկան. «Ֆիզիկական շտաբները պրովոկացիայի բուն են, աշխատել ենք սոցիալական և էլեկտրոնային հարթակներում
Լևոն Զուրաբյանը քվեարկել է հանուն «խելագար Հայաստանը» «խելամիտ Հայաստանով» փոխարինելու։ Այս մասին ՀԱԿ վարչապետի թեկնածուն հայտնեց Երևանի 9/24 ընտրատեղամասում քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Իմ հասցեում ոչ մի ադրբեջանցի չկա՞ գրանցված. Լևոն Զուրաբյանը քվեարկեց
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 7/3 ընտրատեղամասում։
#ՀԻՄԱ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
Գյումրու 31/41 տեղամասից քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում, ցուցադրում վերահսկողներին, նետում աղբարկղը
#ՀԻՄԱ. ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
ՀՀ–ում 3 ժամվա ընթացքում արդեն իսկ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի, այսինքն` 14.48 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը։
Տեսե՞լ եք՝ ՌԴ-ն ինձ աջակցի, Ռուսատսանն իր շահերը հետևողական հետապնդում է. Կարապետյան
Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում է
Երեկ տեղի ունեցած «իրավական» գործընթացը, այդ թվում՝ ձերբակալությունների ու կալանավորումների մի ստվար հատվածը, չի համապատասխանել այն հայտարարություններին, որոնք տարածվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին։
#ՀԻՄԱ. ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՔՎԵԱՐԿՈՒՄ Է ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ. #ՈՒՂԻՂ