ՀՀ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների ներկայացուցիչները հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրենց բոլոր բողոքներն ու հայցերը մնացել են անպատասխան։ Այս մասին հետընտրական ասուլիսի ժամանակ հայտարարեց ռուս սենատոր Ալեքսանդր Սավինը, որը ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրառմամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։
Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ժամը 20:00-ից առաջ զինվորները տեղամասի դռան դիմաց էին, կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա տեղամասի դուռը կողպեինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Ալբին Կուրտիի ղեկավարած կուսակցությունը, որը, սակայն, չի հավաքել երկրի երկարատև քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ մեծամասնություն: Այս մասին գրում է Reuters-ը։
Պակիստանի անվտանգության ուժերը վերջին երեք օրերի ընթացքում 27 զինյալ են ոչնչացրել հյուսիս-արևմտյան Խայբեր Փախթունխվայի նահանգում: Այդ մասին հաղորդել է Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող քրդական ռազմականացված կազմավորումների նկատմամբ: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 310 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ԵԱՏՄ-ում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում, մենք պետք է կատարենք. ԵՄ-ն 50 մլն եվրո կտա. Նիկոլ Փաշինյան
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ գյուղմթերքը ԵՄ շուկա կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան
#ՀԻՄԱ. ԿԸՀ նախագահի ճեպազրույցը . #ՈՒՂԻՂ
Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մանդատները, եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Այս մասին ասել է Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը:
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայում գտնվող ալ-Խարջ ավիաբազայի վրա հարձակում գործելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Գետնի վրա կսկսվեն ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ իրական աշխատանքները. Նիկոլ Փաշինյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։ Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական միջոցների պակասի պատճառով կարող է հրաժարվել F-35A կործանիչների գնումից, որոնք ունակ են կրել B61-12 տակտիկական ջերմամիջուկային ավիառումբեր։ Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ հղում անելով ռազմական ոլորտի աղբյուրներին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատու է ցանկացած էսկալացիայի հետևանքների համար», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հունիսի 8-ին հանգստության կոչ է ուղղել Իրանին և Իսրայելին այն բանից հետո, ինչ երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դրական է գնահատել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է հնարավորինս օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։
ԱՄՆ-ն Իսրայելին համաձայնություն չի տվել Բեյրութի արվարձանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտին հարված հասցնելու համար։ Այդ մասին հունիսի 7-ին X-ում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի, Կատարի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատարի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարձակումներից հետո։
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ Հորդանանի օդային տարածք են մուտք գործել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին մնալ փակ տարածքներում ու հետևել տեղական հայտարարություններին։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի Բենդեր Մահշեհր քաղաքի նավթաքիմիական համալիրի մի քանի թիրախների հարվածելու մասին։
ՀՀ ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային: Այս մասին ասել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին:
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա, 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով ուղերձում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ:
Հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից՝ իրականացնելով ընտրական գործընթացի շրջանակում ՄԻՊ մանդատին վերաբերելի՝ ընտրելու իրավունքի իրացմանն առնչվող հարցերի մշտադիտարկում ու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ: