Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգշաբթի օրվա նիստում Պակիստանը, Չինաստանը, Միացյալ Թագավորությունը և Ռուսաստանը Իսրայելից պահանջել են թույլատրել անսահմանափակ հումանիտար մուտքը Գազա, մինչդեռ ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ին է մեղադրել խաղաղ բնակչության տառապանքները երկարաձգելու համար։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հաստատել է, որ փորձել է դիվանագիտական շփումներ հաստատել Ռուսաստանի հետ։
Թրամփը Սպիտակ տանը Զելենսկու հետ ունեցած վիճաբանությունն անվանել է «հրաշալի շոու»: Այս մասին պատմվում է The New York Times-ի լրագրողների վերջերս լույս տեսած «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» գրքում։
ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 18-ին Կազանում՝ «Ռուսաստան–ԱՍԵԱՆ» գագաթնաժողովի շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կամբոջայի Թագավորության վարչապետ Հուն Մանետի հետ։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեի հետ միասին նախագահել է «Թուրք-գերմանական տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի» (JETCO) 6-րդ նիստը և կլոր սեղանի ձևաչափով հանդիպումը։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը տվյալներ է հրապարակել «Ֆեթուլլահական կազմակերպության» (Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված – FETÖ) և Սիրիայում գործող «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD) անդամների արտահանձնման պահանջների գործընթացից։
Սա հատված է Երեւանի բնակիչներից մեկի հետ մեր զրույցից։ Գուցե բնական է, որ հայրը տեղյակ չէ որդու ծախսերից, բայց սա առաջին անգամը չէ, երբ ընտանիքի մի անդամը խոշոր նվիրատվություն է կատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և դա նրա հարազատների մոտ զարմանք ու հարցեր է առաջացնում։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 2025 թվականի ընթացքում ՔՊ-ին կատարած նվիրատվությունները ու փորձել գտնել դրանց հետագիծը։
«Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ։
Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը և իբրև վերջինիս մեղադրանք է առաջադրվել 100-ից ավելի անձանց ընտրակաշառքի վերաբերյալ, տիկին Գասպարյան ինչ կարող եք հայտնել նշվածի մասին որպես Ա. Եղիազարյանի պաշտպան։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր՝ 19.06.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։
«Մենք համաձայնության ենք եկել հրադադարի շուրջ։ Մենք կմնանք անվտանգության գոտում ։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք», – հեռուստաալիքը մեջբերել է իր աղբյուրին։
New York Times-ի նյութերի համաձայն (Դոնալդ Թրամփի «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» գրքից), Դոնալդ Թրամփն իր համախոհների շրջապատում քննարկել է բավականին արմատական սցենար։
ԹՈՒՐՔԵՐԻՆ Ի՞ՆՉ ՀԱՎԱՏԱՍ. ԱԼԻԵՎՆ ԻՆՉ ԱՍԵԼ, ԱՐԵԼ Է. ԿԱ՛Մ ՄԵՆՔ, ԿԱ՛Մ ԻՐԵՆՔ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հունիսի 7-ին կայացած ընտրությունները Հայաստանի բազմաթիվ ընտրողների կրկին կանգնեցրին իրական քաղաքական այլընտրանքի բացակայության առաջ, որի հետ նրանք, թեկուզ դժկամությամբ, նախընտրեցին համակերպվել։ Երկրի կարևորագույն քաղաքական գործընթացը հերթական անգամ ի ցույց դրեց ոչ միայն քաղաքական մրցակցության կամ ինստիտուցիոնալ երաշխիքների քրոնիկ թուլությունը։ Ընտրությունները վկայեցին, որ Հայաստանն արդի պետություն չէ։
ԷԳՈՒՑ ՁՄԵՌ Է ԳԱԼՈՒ. ԳԱԶ Ա, ԲԱՆ Ա, ՈՐ 600 ԴՈԼԱՐ ԴԱՐՁԱՎ, Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, թե ինքը խնդրել է լուսանկարվել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ։
Խորհուրդն այսօր Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում նորաստեղծ Եվրոպական միության գործընկերության առաքելության (ՀԳԱՄ / EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի սկզբնական մանդատով, որը կմեկնարկի 2026 թվականի հունիսի 11-ին: Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի կողմից։
ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ, ԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԱԼՈՒ. ՆԻԿՈԼԻ ԱՍԱԾԻ ԻՄԱՍՆՏԸ ԴԱ ԷՐ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Ռուսաստանն այնպիսի զգացողություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է կրկին փոխել իր մոտեցումը Ուկրաինայի կարգավորման հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
ԱՄՆ մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որի շրջանակներում Ռուսաստանի սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) համար ռազմական տեխնիկա գնելու նպատակով։ Այս մասին ասված է սենատոր Թիմ Քեյնի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ «դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ»:
Արդեն քանի օր է՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հաթաթաներ են տալիս հայկական Սյունիքի և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին: Թվարկեմ, անցնեմ ասելիքիս.
Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների ուժգնացումն ուղղված է խաղաղության հասնելու և հրադադարը հաստատելու ջանքերի դեմ: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաշինյանը երկրի գլխավոր սաղմոսերգուն է, դիվանագետը, թատերական մեկնաբանը, բայց. Հակոբ Կարապետյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում խաղաղության համաձայնագրի շուրջ տեխնիկական հանդիպումը խափանելու մեջ և հայտարարել, որ Թեհրանը «ոչ մի ցենտ չի ստանա»:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան– խմբ.) նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Փաշինյանը հրահրում է քաղաքացիական բախումներ. ՍԴ որոշումից հետո պետք է կալանավորվի. Արծվիկ Մինասյան
Նորվեգիան Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կբացի գլխավոր հյուպատոսություն, որը կգլխավորի նորվեգացի դիվանագետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
Իրավապահ համակարգը քարոզչություն է արել ՔՊ-ի օգտին. արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր. Խուդոյան