Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ փոխադրումների արժեքը՝ 400 %-ով։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
Ճապոնիայի տնտեսությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կրճատվել է 0,4 %-ով՝ թույլ սպառման և ընկերությունների կողմից ներդրումների ծավալների նվազման պատճառով:
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ին Կառավարության նիստի ուղիղ եթերում հայտարարեց, որ այն, ինչ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին, մերժվում է, և Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին այսօրվա ասուլիսում ասել է, թե համաձայն չէ այն տեսակետին, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր չէ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված է ՀՀ ոչ անկլավային կարգավիճակ ունեցող 31 գյուղ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այն որակել է որպես «քաղաքական շահարկման մաս»։
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ընդամենը մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քիչ էր մնում երդվեր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Բայց 10 օր էլ չանցած՝ հրաժարական տվեց։
Համապատասխան հուշագիրն ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունները սկսել սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու»։
Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը,բայց ստացավ եւ պատերազմ եւ արժանապատվության կորուստ։
Հունգարիան ԵՄ դեսպանների հանդիպմանը դեմ է քվեարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթին. գրում Է Financial Times-ը:
Իսլամական Հանրապետությունը Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: Այս մասին հայտնել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովը պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:
«Ինքս՝ որպես շարքային քաղաքացի, մասնակցել եմ բոլոր պիկետներին, շարժումներին, եթե նոր շարժում ձևավորվի՝ կրկին մասնակցելու եմ։ Կան ավելի տեղեկացված մարդիկ, որոնք ունեն լծակ, անցած ճանապարհ ու ավելի լավ գնահատում են, թե երբ է գալու փողոց դուրս գալու պահը։ Կարծում եմ՝ ընդդիմությունն այդ պատմական շանսն իր ձեռքից բաց չի թողնելու։ Դուրս կգանք փողոց ու սրանց հարցերը կլուծվի՝ ինչ ճանապարհով էլ լինի։
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծման ժամանակ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, 18 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։
Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուին՝ պետական աջակցությունն ուղղելով հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը:
Կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Թող դատախազը պահանջի Փաշինյանի կալանավորումը, որը խոսում էր ասֆալտին փռելուց, բորդյուրներ լիզելուց
168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են արցախահայերը վստահելու ռուսական կողմին և վերադառնան Արցախ ՌԴ-ի միջնորդած երաշխիքներով, երբ ռուս դեսպանն Ադրբեջանի ռազմական օպերացիան և Արցախի էթնիկ զտումը որակում է հակաահաբեկչական գործողություն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ճիշտ է հետևել ՌԴ գլխավոր դիվանագետի արած հայտարարություններին, որովհետև նա է ճիշտ արտացոլում արտաքին քաղաքական դիրքորոշումները։
Թող Նժդեհի վրա գործ հարուցեն և մահվան հիմքով կարճեն. Աննա Վարդապետյանի դատախազությունն ունակ է դրան
Վատ լուր ունեմ իշխանության համար՝ ընդդիմությունը չի դադարեցնի պայքարը. Նատալյա Սաղիյան
Եվ այստեղ հիմնական պատահող փաստարկն այն է, թե Թրամփի «օրոք» սկսվեց 44-օրյա պատերազմը: Բայց խիստ քչերն են նկատում, որ Բայդենի «օրոք» էլ, ըստ էության, Արցախի հանդեպ տեղի ունեցավ այդ պատերազմի եզրափակիչ ակտը՝ Արցախի շրջափակումն ու սեպտեմբերյան ագրեսիան: Ընդ որում, Բայդենի «օրոք» արձագանքը որևէ կերպ չի տարբերվել Թրամփի «օրոք» արձագանքից:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Վահան Քերոբյանը, որը փետրվարի 14-ին ազատվել էր աշխատանքից, քննչական կոմիտեում հարցաքննվել է։ Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անձամբ էր հայտնել, որ թողնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Ստոլտենբերգն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է ավելացնեն իրենց ներդրումները պաշտպանության բնագավառում։