
Բաքուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված է ՀՀ ոչ անկլավային կարգավիճակ ունեցող 31 գյուղ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այն որակել է որպես «քաղաքական շահարկման մաս»։
«Վարչապետին, ով իր նախկին հայտարարություններում ասում էր, որ այդպիսի 32 գյուղեր կան, հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորված է վերադարձնել Ադրբեջանի ութ գյուղերը։
Դրա հետ մեկտեղ լավ կլինի, որ հայկական կողմը, որ հղում է անում տարածքային ամբողջականությանը և 1991 թ Ալմաթիի հռչակագրի վրա հիմնված սահմաններով դելիմիտացիա անելուն, բացատրի, թե ինչու վերջին 35 տարիների ընթացքում չի հարգել այդ քարտեզներն ու համաձայնագրերը, հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները և գրավել ադրբեջանական տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ։