Հարվարդի համալսարանն իր հերթին դատի է տվել ԱՄՆ վարչակազմին և միացել ավելի քան 200 համալսարանների և քոլեջների՝ բողոք հայտնելով բուհերի հետ կապված Թրամփի քաղաքականության դեմ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։
Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական գործողություն են իրականացրել Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում:
Ձայնագրությունն առկա է․ սպան խոստովանում է՝ վաշտի հրամանատար, ծառայության պետ՝ մինչև Նիկոլ Փաշինյան
Ձերբակալությունն ու արտաքսումը մեկնաբանել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը. «Մեր թղթակից Չեյ Բոուզին արտաքսել են Ռումինիայից։ Նա ստիպված է եղել թռչել Ստամբուլ։ Ռումինիայի իշխանությունների կարծիքով՝ լրագրողը «սպառնալիք է պետության անվտանգությանը»։ Լավ կլիներ ասեին՝ ուզում ենք ընտրությունների իրենց պետք եկած արդյունքները նկարել»։
#ՀԻՄԱ. «ԻՄՆԵՄՆԻՄԻԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԴԻԿՏ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Զրույցի ընթացքում դրական են գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը՝ դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի խորացմանը։
Ազգային հանրային ռադիոն (National Public Radio, NPR) և դրան կից ռադիոկայանները, ինչպես նաև Հանրային հեռարձակող ծառայությունը (Public Broadcasting Service, PBS) և դրան կից հեռուստակայանները կազմում են Միացյալ Նահանգների հանրային հեռարձակման հիմքը։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներին անհատական նամակներ ուղարկվեցին՝ Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով։ Շարժման մասնակիցները՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, պատգամավորներին ուղղված նամակներն անձամբ գցեցին ԱԺ նամակների արկղի մեջ։
Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Թո Լամը կայցելի Ղազախստան, Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից
Հութիները մարտից վերսկսել են Իսրայելի վրա ռմբակոծություններն այն բանից հետո, երբ Գազայի հատվածում հաստատված հրադադարը դադարեցվեց, և Իսրայելն արգելեց մարդասիրական օգնության մուտքը պաղեստինյան անկլավ։
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ պատժամիջոցներն անհրաժեշտ կլինեն, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին։
«Conscience» նավն ուղևորվում էր Մալթա, որտեղ նրա տախտակամած պետք է բարձրանային 21 երկրից բազմաթիվ ակտիվիտներ, որից հետո նավը պետք է մեկներ Գազայի հատված։ Մալթայում նավ բարձրանալ պատրաստվող ակտիվիստներից մեկը բնապահպան Գրետա Թունբերգն էր։
Լեհաստանի Եվրամիության (ԵՄ) Խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո, Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպվել է լրատվամիջոցների համար շրջայց դեպի Վարշավա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ «Ուկրաինան չի կարողանա Ռուսաստանին հետ հրել այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին»։
Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումից հետո, որն ԱՄՆ-ի համար ապահովում է այդ երկրում հազվագյուտ հանածոների պաշարների հասանելիություն ու շահագործման իրավունք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կապահովի այն գոտիների անվտանգությունը, որտեղ ԱՄՆ-ը ձեռք է բերել մասնակցության և ներդրումների իրավունք:
Թեև ավագանու որոշմամբ Գյումրիի ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա հունիսի 20-ին, սակայն, ելնելով կուտակված հարցերից, տեղի կունենա նաև ավագանու արտահերթ նիստ։
Չեմ բացառում՝ Անդրանիկ Քոչարյանի մասով հանձնաժողով ձևավորվի. Ռուբեն Մխիթարյան
Շատ վրա չտաք… զգացված եմ, ընկեր Ղուկասյան. Սարիկ Մինասյանի և Վարդան Ղուկասյանի ջերմ շփումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Գյումրու ավագանիում ոչ միայն տեսնելու եք, այլև լսելու եք, նաև հպարտանալու եք, լրագրողների հետ զրույցում ասաց Սարիկ Մինասյանը։
Ազատի զորամասի գործով վկան խնդրեց ավելի ուշ շարունակել հարցաքննությունը, դահլիճում իրավիճակը լարվեց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում»։
8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 28-ին Մյանմայում, որտեղ զոհերի թիվը հասել է 3800-ի։
Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը:
Եղիշեն կիսավառված դեմս հելավ, ասի՝ մեկը փրկված ա․ ոչ մեկին չկարողացանք փրկել, անձամբ ես՝ որպես հրամանատար, փորձել եմ մեկի կյանքը փրկել, չի ստացվել․ Ազատի զորամասի գործով վկա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գյումրիի ավագանին երկրորդ նիստն է հրավիրել։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը և առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին․ ահա այս պնդումներով այսօր հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
#ՀԻՄԱ. Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրու ավագանու նիստը. ՔՊ-ն որոշել է մասնակցել. #ՈւՂԻՂ
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։