
Կայծակնային առաջնահերթության քայլեր պետք է կատարվեն արտաքին քաղաքականության մեջ. Կարեն Բեքարյան
«Իմպիչմենտի գործընթացը գործիք է , որը պետք է կիրառվի, հակառակ դեպքում շատ բան հանրության համար կլինի անհասկանալի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական կյանքի վերջին ամենակարևոր զարգացումներից մեկին։
Կարեն Բեքարյանը շեշտեց՝ իմպիչմենտի գործընթացն ունի իրավական ու քաղաքական բաղկացուցիչներ, որոնք պետք է հաշվի առնել։
«Այսինքն՝ իրականացվող գործընթացը պետք է շատ լավ հաշվարկված լինի։ Խոսքը թե՛ գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ձայների ապահովմանն է վերաբերում, թե՛ հաննրային, քաղաքական որոշակի ճնշում ապահովելուն, թե՛ գործընթացն իր վերջակետին հասցնելուն»,- ասաց նա։
Կարեն Բեքարյանը նշեց նաև՝ որն է ամենակարևոր նախապյամանն՝ այդ ամենի համար։
«Ամենակարևորը, ամենաէականը ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլև ընդդիմադիր բոլոր թևերի համախմբման և նույն օրակարգի շուրջ հանդես գալու հնարավորությունն է։ Եթե մենք դա ունենանք, իշխանության համար իրավիճակը կլինի շատ ավելի բարդ, քան հիմա է»,- շեշտեց Կարեն Բեքարյանը։