Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով նա տնօրեն է նշանակվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
«Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների վարման կարգի վերաբերյալ ելույթներից հետո ես, բնականաբար, շարունակեցի ելույթս»,– գրում է Հայկ Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքին առնչվող դեղագործական ընկերությունը՝ «Արմֆարմացիա» ՓԲԸ-ն, մնում է պետական կառույցների «սրտի մատակարարը»՝ պահպանելով առաջատարի դիրքերը պետական գնումների մրցույթների «հաղթարշավում»:
Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի է ունենալու ավագանու նիստ, օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ համայնքի նորընտիր ՔՊ-ական ղեկավար Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայում եմ google.maps-ը և ՀՀ Հս. արևելքում նոր ադրբեջանական անկլավ եմ տեսնում»։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր Է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի արդյունահանման բաժնեչափերը կրճատելու ՕՊԷՔ-ի կողմից ընդունված որոշումը:
Իսկ ՌԴ-ում հստակ նշել են դրա հնարավոր կիրառման տեսակետը, նշել է նախագահը:
«Տարրական մեկ բան եմ ուզում ասել՝ 1964 թվականից սկսած Գորիս-Կապան ճանապարհի պահպանությունը, նորոգումը, ընթացիկ վերանորոգումը մշտապես իրականացրել է Հայաստանը, ՀՀ բյուջեից դրա համար գումար է հատկացվել։ Հիմա եթե մեր ճանապարհը չլիներ, փող կհատկացնեի՞ն, այդ տարիների ՀՀ ղեկավարները չէի՞ն հասկանում։ Իսկ հիմա ինչո՞ւ մերը չի»,- հավելեց Հ. Քոչինյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել:
Երևանի Պետական, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին։ Ռուբեն Բաբայանի հետ ունեցել եմ ջերմ հարաբերություններ, սակայն վերոնշյալ հարցազրույցն առաջացրեց մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:
ԵԽԽՎ-ում այսօր դեբատների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ Հայկ Մամիջանյանի ելույթը իրարանցում առաջացրեց նիստին ներկա ադրբեջանցի ու թուրք պատվիրակների շրջանում:
Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը», գրում է NEWS.ru-ն։
Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շուրջ։ Սա խաղաղության պայմանագրի հիմքն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, անդրադարձել է արցախահայության խնդրին։
Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում:
Երեկ 168.am-ը հանդես էր եկել մի հրապարակմամբ, որում մանրամասներ էր ներկայացրել Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) հաղթական մուտքից կարճ ժամանակ անց տեղի ունեցած սկանդալի մասին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը G20-ի գագաթնաժողովի բոլոր մասնակիցներից պահանջում է մինչեւ նոյեմբերի 15-16-ը գագաթնաժողով ժամանելը վկայագրեր նախապատրաստել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Հայաստան ժամանող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության 2 ամիսը կարող է երկարաձգվել։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ:
Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ,սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի ելույթի այս տեսանյութը՝ գրելով․ «Տեսա, որ Սիմոնյան Ալեն կոչվող ոչնչությունը Ազգային Ժողովում կրկին ճամարտակել է «նախկինների» հասցեին, սեփական ոհմակի դավաճանությունները կոծկելու համար։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին:
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: