Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառում-առաջարկն անմիջապես արժանացավ Ադրբեջանի ԱԳՆ մերժմանը: «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը, մի քանի ամիս է, պաշտոնապես շրջանառվում է»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է […]
Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նույն գործով նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է անցնում:
Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 17-ին հերքել է վերստին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարումների մասին՝ Ուկրաինայի մարտական գործողություններում դրա օգտագործման համար:
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համատեքստում՝ երկու երկրները պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը:
Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչեւ 3,1 մլրդ եվրո:
ԿԺԴՀ-ն ընդամենը տարեսկզբից արձակել է 27 հրթիռային արձակումներ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա տարբեր ուղղություններով հարձակման հետևանքով հայկական կողմը թշնամու ագրեսիայի հետևանքով ունի 28 անհետ կորած զինծառայող։ Այս թիվն օրերս պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Պատերազմում «հաղթանակը» թանկ է նստում Արդբեջանի վրա. երկրում խորանում են սոցիալական խնդիրները, պատերազմի տասնյակ վետերաններ շարունակում են ինքնասպանություններ գործել, օրեցօր ավելանում են բռնապետական ռեժիմի դեմ պայքարողների հանդեպ իրավապահ համակարգի կամայականությունները, քաղբանտարկյալների թիվը, նկատվում են նաև հակառուսական տրամադրություններ:
«Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց»,- այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ԱՊԱ-ն:
Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:
Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «կալանք տվող» դատավոր Արուսյակ Ալեքսանյանին դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։
Իշխանությունների՝ յուրաքանչյուր պատեհ առիթով Թուրքիայի իշխանությունների ցուցաբերած խոնարհումը, գերուշադիր վերաբերմունքն ու քծնանքն այն մակարդակին են հասել, որ տպավորություն է ստեղծվում, թե մրցման են դուրս եկել՝ ով ավելի թրքահաճո բան կասի:
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Google Maps-ից անհետացել են Արցախի օկուպացրած բնակավայրերի հայկական տեղանուները… Ակնայից թողնելով Աղդամը, Վարանդայից՝ Ֆիզուլին, Գուբադլի, Կովսկանաից՝ Զանգելանը, Քարվաճառից՝ Քելբաջարը։
«Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ՌԴ-ն անտարբեր է ՀՀ-ում հակառուսական արշավի նկատմամբ:
armlur.am—ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց մասով հերթական նիստն է:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը զանգվածային զորավարժություններ են սկսել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Բոլորիս կյանքը կախված է մի հոգու տրամադրությունից. արթնացավ, Թվիթերում գրեց…» Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը համոզված է՝ տեղեկատվական տեռորով մարդկանց միջից հանում են ինքնապաշտպանական բնազդը: «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ պատգամավորը շեշտեց՝ անհրաժեշտ է հասնել յուրաքանչյուր քաղաքացու ինքնապաշտպանական բնազդին և բացատրել առկա իրական վտանգները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
«Ի՞նչ կառուցվածք ունի այսօր ՀՀ իշխանությունը. դա մեկ հոգի է: Աստեղ էլ պետք է իլյուզիաներ չունենալ. մեկ հոգի է, և պետական ինստիտուտների կատարյալ կազմալուծված վիճակ»,- հավելեց նա՝ կոչ անելով ցանկացած, այդ թվում՝ պետական ինստիտուտների հետ աշխատանքով փորձել կոտրել այդ արատավոր երևույթը:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով առկա մարտահրավերների հանդեպ հանրային հաճախ անհամարժեք վերաբերմունքին՝ նշեց, որ պետք է ձևավորել խմբեր, որոնք կգնան մարդկանց մոտ բացատրելու աղետի ծավալը, կործանարար հետևանքները: