Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:
Արդբեջանում կարծում են, որ երկրին հարկավոր է դատաիրավական բարեփոխումներ կատարել, որպեսզի տնտեսական լավ արդյունք գրանցեն։
Open the road. ի աջակցություն շրջափակված Արցախի հանրահավաք՝ Լոս Անջելեսի նահանգապետարանի առջև
Արթուրն ու արցախցիները շրջափակման մեջ են, բայց ավելի ազատ են, ձիգ են, պինդ են ու ազգային են, քան մենք, որ «թսիկի» նման պատերի տակ իրարից բողոքում ենք՝ արդարացում փնտրելով մեր անճարության ու անգործության համար։
«Ցավալի լուր ստացվեց երեկ երեկոյան։ Մահացել է Ալեքսեյ Վսևոլոդովիչ Մալաշենկոն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ ընդգծելով, որ Մալաշենկոն փայլուն հետազոտող էր։
Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ հունվարի 4-ին տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում:
Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք։
Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:
Այնպես չէ, որ մեր մարտիկները մոռացել են, թե ինչպես են մարտ վարում, հաղթում, խնդիրը նրանց թիկունքում պետության բացակայության մասին է։
Բոլոր հայերը պարտավոր են սա իմանալ, ով կշեղվի սրանից ազգադավ է:
Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր նպատակներից Ուկրաինայում:
Պետությունները, հասարակությունները, բացի սահմանադրական, իրավական կառուցակարգերից, գոյատևում ու զարգանում են նաև դրանցում գեներացվող մտավոր ներուժով։ Պարզելու համար, թե ինչպիսին է պետությունը, և հատկապես ինչպիսի հեռանկար կարող է այն ունենալ, պետք է փորձել հասկանալ, թե ինչ գաղափարներ, իսկ ավելի լայն առումով՝ ինչ իմաստներ են ստեղծվում տվյալ երկրի ու հանրության շրջանում։ Իմաստների ստեղծման գործընթացը, իհարկե, ունի տարերային ընթացք, այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր հավաքվում են որևէ տարածքում և զբաղվում են իմաստների կամ գաղափարների արտադրությամբ։
Հայտնի է, որ ամեն ազգի, ժողովրդի բնավորության գծերը , ապրելակերպը, նաև հոգեբանությունը, որպես կանոն, արտահայտվում են նրանց առածներում և ասացվածքներում։
Չգիտեմ` ինչ է պետք հայ ժողովրդին այս վեգետատիվ վիճակից դուրս գալու համար, բայց քանի այս մարդը խոսում է 29,800 քկմ, իսկ International Crisis Group-ը հայ-ադրբեջանական պատերազմը գնահատում է 2-րդ ամենահավանական կոնֆլիկտ 2023-ում (1-ին ամենահավանականը դե այս պահին ընթանում է), բոլորիս մաղթում եմ, որ 2023-ի դեկտեմբերի 31-ին մեր ամանորը շնորհավորողն այլ անձ լինի:
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին դեռևս շարունակվում է փակ մնալ, իսկ 120.000 հազար արցախցիներ հումանիտար աղետի առաջ են։ Այս ընթացքում եղան բարձր մակարդակով մի շարք կոչեր, այդուհանդերձ կյանքի ճանապարհը շարունակվում է փակ մնալ։ Թեմայի վերաբերյալ Tert.am- ը զրուցել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ –Պարոն Խաչիկյան, ինչպես տեղյակ եք, դեկտեմբերի 12-ից մինչ այսօր […]
Իշխանության հասնելու Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը կարելի է համարել նրա անձնական «հաջողության պատմությունը», ինչպես ընդունված է անվանել ժամանակակից պատումները՝ անկախ բովանդակային առանձնահատկություններից։ Այդ պատմությունը կարող է անգամ ներառվել գունավոր կամ անգույն, թավշյա կամ պողպատյա հեղափոխությունների մասին պատմող դասագրքերում և տարբեր երկրներում իշխանազավթման մեթոդական ուղեցույցներում։
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախարարությունը։ […]
Ստեփանակերտի պարենամթերքի առևտրի կետերում՝ հատկապես ամանորյա մեծածավալ վաճառքից հետո լայն սպառման պարենային ապրանքատեսակների պակասությունը, իսկ որոշների դեպքում՝ նաև բացակայությունն առավել նկատելի է դարձել:
Իրանագետ վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը։ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։
Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը
2022 թվականին Հայաստանն ու Հնդկաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
ՀՀ-ից ու արտերկրից հնարավոր է զանգահարել +374 47 119 119 հեռախոսահամարով:
Մի եղիր անտարբեր, խնդրում եմ, բարձրաձայնիր կյանքի ճանապարհը բացելու համար:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթների թեման հատկապես Հայաստանը կապող միջանցքի փակման համատեքստում շատ քննարկվեց։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը վերլուծել է, թե ինչպիսին է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից:
Բոլոր պետությունների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են մաքուր, չոր շահերը։ Եթե նախկինում այդ դոգմատիկ ճշմարտությունը ստացվում էր փաթեթավորել տարբեր գեղեցիկ, արժեքային կաղապարներով, ապա հատկապես ուկրաինական պատերազմից հետո բոլոր ու բոլորի դիմակները պատռվեցին, աշխարհը մտավ ամենապրագմատիկ, արժեքազերծ հարաբերությունների հորձանուտ, որը, ըստ ամենայնի, դեռ շատ երկար է շարունակվելու։ Դա է միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականության մեջ տիրապետող իրականությունը, եթե անգամ այնքան էլ հաճելի չէ արժեբանական, փիլիսոփայական հարթությունում։
Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունները խախտել են տարածաշրջանում հաշվարկները, գրում է Միջազգային ճգնաժամային խումբը։