Իրավապահ մարմինները վաղ առավոտից՝ ժամերգությունից առաջ, մտել են Շիրակի թեմի առաջնորդարան, փակել են դռները ու քննչական գործողություններ են իրականացնում

Իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իրավապահ մարմինները վաղ առավոտից՝ ժամերգությունից առաջ, մտել են առաջնորդարան, փակել են դռները ու քննչական գործողություններ են իրականացնում։

Առաջնորդարանի դիմաց այս պահին հավաքվել են Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մի խումբ աջակիցներ։

Քիչ առաջ ոստիկանները առաջնորդարանի դիմացից բերման են ենթարկել աջակիցներից մեկին՝ Մհեր Խաչատրյանին։

Հունիսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում արվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30