Արցախի Հանրապետության համայնքների բնակչությանը շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների բնակչության հետ:
Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները
Ո՞րն է այս կապի ապահովման առաջքաշման անհրաժեշտությունը և ի՞նչ նվազագույն խնդիրներ կլուծի։
Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։
«Ես՝ որպես հայ մարդ, հայ մտավորական, ինձ երբեք այսքան նվաստացած, վիրավորված չեմ զգացել՝ ինչպես այս շրջափակման ժամանակ: Մենք այժմ ունենք պետականություն, ու թեև Արցախում մեր եղբայրները, քույրերը, մեր պատմական հուշարձանները, սկսած Մեսրոպ Մաշտոցի Ամարասի 5-րդ դարի վարժարանից, պատանդ են, սակայն պետականորեն ոչինչ չի արվում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ ցավով արձանագրեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
«Մեր համայնքում իրավիճակը նորմալ է, դժվարություններ կան, բայց հաղթահարում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը։
Սա մի իրականություն է, որը շատ նման է հեքիաթի: Իսկ հեքիաթը երևկրագնդի վրա ապրող մի հինավուրց ժողովրդի մասին է, որը ժամանակին ունեցել է ծովից-ծով հայրենիք, աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն, ունեցել է հրաշալի զորավարներ, հանրհռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ստեղծել է շատ ու շատ մնայուն արժեքներ։
Ես չեմ պատկերացնում մի պետություն որի ղեկավարությունը բացի բաժանարար գծերից, դասակարգային ատելությունից, միմյանց նկատմամբ մաղձից և հիշաչարության դոզաներ ներարկելուց որևէ այլ կոնսոլիդացիոն մեթոդ կիրառի հանրային կառավարման ոլորտում:
Հայը թուրքի հետ չի հաշտվելու, քանի դեռ ցեղասպան պետությունը չի ճանաչել իր կատարած ոճիրները, չի զղջացել և չի հատուցել: Հայի ազատագրական պայքարից շեղվողն ու մեր զրկանքները ուրացողը դավաճան է: Չկա սրան այլընտրանք կամ այլակարծություն: Սա է մեր համար Աստծո կողմից գրված ճշմարտությունն ու ճանապարհը, սրանից շեղումը մեր գոյության դադարումն է: Բոլոր հայերը պարտավոր են սա իմանալ, ով կշեղվի սրանից ազգադավ է:
Տեսանյութը միտումնավոր չեմ կտրել(cut) արել, որ համոզվեք ու տեսնեք ոստիկաների անհամեմատ նուրբ վերաբերմունքը #ծռիստների նկատմամբ:
Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։
Հետևաբար, եթե ոստիկաններին չհաջողվի կանխել բախումները, ապա բոլոր հետևանքների միակ պատասխանատուն կլինի փաշինյանը
Հայաստանում և հայկական աշխարհում հայ պարտվողական մտքի կողմնակիցները, որոնց ներկայացուցիչն են ներկայիս դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները, մշտապես, իսկ 2020 թ. կապիտուլիացիայից հետո առավել մեծ ծավալներով ու հետևողականությամբ տարածում են այն կեղծ պնդումը, որ «Թուրքիան հզոր պետություն է և անհաղթելի», հետևաբար, «անհրաժեշտ է զիջել, կատարել նրա բոլոր պայմանները և այդժամ կունենանք հանգիստ կյանք»։
Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ կոչեր են հնչել, բայց դա չի խանգարել, որ Ադրբեջանը շարունակի ռազմական հանցագործություններ կատարել։ Այդ մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանն ասաց, որ Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունից որևէ ակնկալիք չունի։
չնայած դժվարություններինարցախցիները ծնկի չեն գալու թուրքի առաջ։ Որովհետև արցախցիների համար Հայրենիքը և անկախությունը ավելի կարևոր ենքան ստամոքսը։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
Լաչինի խնդիրը, Արցախի խնդիրը, Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։
Ռուբեն Վարդանյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։
Երբ Հայաստանը, Արցախը հայտնվում են գոյաբանական սպառնալիքի առջև, իսկ վերջին տարիներին այդ սպառնալիքը գրեթե մշտական է, մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ակտիվանում է «ուժն է ծնում իրավունք» դատողությունը, որի վրա կառուցվում են ծավալուն վերլուծություններ, հայեցակարգեր ու տեսություններ։
Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։
«Երբեք չպետք է մոռանանք, որ գործ ունենք թուրքի հետ. թուրքը չի փոխվում, իր նպատակներն ու հեռահար ձգտումները մնացել են նույնը: Ի տարբերություն մեզ՝ թուրքը ունի ձևակերպված գաղափարախոսություն, որը նպատակասլաց ձևով փորձում է իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ընդգծելով, որ մեր գոյությունը թուրքի համար խանգարող հանգամանք է, դրա համար պատմական տարբեր փուլերում մեզ վերացնելու, իրենց երազանքների ճանապարհից հանելու նպատակն իրականացնում են:
Պարենային ճգնաժամը՝ Արցախում
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել, որը բավականին սուր է ընկալվել Բաքվում։ Նա մասնավորապես նշել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։
Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։ Մեր ժողովուրդը երեսնամյա անկախության շրջանում այդ իմաստով վիրահատության չի ենթարկվել, բայց կաթիլ-կաթիլ թմրել է, և միանգամից հնարավոր չէ թմբիրից դուրս գալ։ Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, որոնք իրականում պիտի ցնցում առաջացնեին, մեր հասարակությանը թմբիրից դուրս չբերեցին։