
«Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել». փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Շիրակի թեմի առաջնորդի այս հարցազույցը՝ գրելով. «Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի – իրենք հանցագործ են թե չէ:
Պարզաբանեմ՝ քրեական վարույթը նախաձեռնվել 2024 փետրվարի սույն քննարկման առիթով:
Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել:
Կա նաև երկրորդ տարբերակ, որ իրավապահները գործել են բարեխղճորեն, չեն արձանագրել հանցագործություն և հիմա անհրաժեշտ ա միմչայն վերահաստատել իրենց դիրքորոշումը:
Հ.Գ. Լավ կլինի մեկ անգամ ևս լսենք այս բարոյապրատական դասերը և ինչպես ասում է Սրբազան Հայրը ախտորոշենք մեր հիվանդությունը»։