Փետվարի 6-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է իր որոշումը հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի վերաքննիչ բողոքի առնչությամբ:
Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրի շնորհիվ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը բացահայտ հրաժարվում է այն նախընտրական ծրագրային խոստումներից, որոնց քարոզով դարձել է պատգամավոր։
Իվան Գիլ Պինտոն էլ նշել է, որ Իրանը և Վենեսուելան վերջին տարիներին խոշոր գործընկերներ են եղել երկկողմ և միջազգային խնդիրների հանգուցալուծման առնչությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանին
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոր օգնական ունի՝ Հրայր Հովակիմյան, նա նշանակվել է մոտ 1 ամիս առաջ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Դեռևս նախորդ տարվա ամռան սկզբից փաստաբան Վահան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ մի խումբ փաստաբաններ սկսեցին հավաքել քարտեզներ, փաստաթղթեր և այլ արխիվային նյութեր, որոնք միջազգային կառույցներում կապացուցեին, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է, հայտարարելով, թե Հայաստանում կան «ադրբեջանական անկլավներ»։
Ուստի, շնորհակալ եմ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին`Արցախին այդ կերպ աջակցելու համար
Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի շուրջ:
Փաթեթը ներառում է ցամաքային բազավորման փոքր տրամաչափի ռումբեր, որոնք կարող են խոցել թիրախները՝ 150 կմ հեռավորության վրա:
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են հունվարի կեսերին Կալիֆոռնիայի կենտրոնում 6 մարդու սպանության մեջ, այդ թվում՝ 1 երեխայի:
«Իշխանությունը, որին ընտրել է ժողովուրդը, նույն բանն ասում է ԱԺ-ում, ինչ ասեց Լավրովը». Վահան Բաբայան
ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարի 3-ին:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների համար:
Ավելին, կարելի է ասել՝ ընդհանրապես փողոց դուրս չի գալիս, որ «սրբի ու տանի» Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում, կարևոր չէ, թե մարդիկ ում հետևից կգնան, ինչ նոր ուժեր կառաջնորդեն հասարակությանը: Փաստն այն է, որ «հացից կտրվելու» վտանգի առաջ կանգնած «տոնավաճառցիները» հարյուրներով այսօր փողոց են դուրս գալիս, իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերով շարժ չի նկատվում:
Սա փաստացի ոչ միայն լուրջ ինքնախոստովանություն է, այլև ջուրն է գցում իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների ողջ քարոզչությունը, թե՝ «խեղճ Նիկոլն» ինչ անի, թե «խեղճ Նիկոլն» ինչ իմանար և այլն, ինչպես նաև այն թեզը, թե ձախողումները, կորուստները, առկա վիճակը «սխալի» կամ թերացման արդյունք են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։
Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ պաշտոնում առաջադրումների 2-րդ տասնօրյակն է սկսվել։ Առաջին 10 օրը լրացավ փետրվարի 2-ին, սակայն ԱԺ խմբակցություններից ոչ մեկը՝ օրենքով նախատեսված կարգով, թեկնածու չառաջադրեց։
Կարելի էր 10,000-ից ավել երիտասարդի հաշմանդամ դարձնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ Լաչինի միջանցքի շրջափակման հարցով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: Լսումներին մասնակցում էին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Ընդդիմության նախաձեռնած քննարկման ժամանակ իսկական անակնկալ էր ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ներկայությունը:
Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ,որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը կայացել է փետրվարի 3-ին, վարել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն՝ Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի մտածում է արտագաղթի մասին։
«Սինանյանը ստում է, թե ձու են նետել. Փափազյանը նույնիսկ այդտեղ չի էլ եղել: Ի դեպ, նա արդեն հայց է ներկայացրել դատարան. պետք է իշխանության ներկայացուցիչները գան դատարան և ներկայացնեն իրենց փաստերը: Մինչև հիմա ոչ մի փաստ չեն ներկայացրել։ Եթե նման բան լիներ, իրենք անմիջապես կներկայացնեին ժողովրդին տեսանյութերով, կամ նկարներով, գրություններով:
Նշանավոր բրիտանական «The Economist» պարբերականի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ժողովրդավարական երկրների ցանկում, որում ներառված է 167 երկիր, Թուրքիան զբաղեցնում է 103-րդ տեղը։ Առաջին տեղում է հայտնվել Նորվեգիան։
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը ՀՀ ԱԱԾ-ից նամակ է ստացել, որ անցանկալի անձ է Հայաստանում, բայց, նրա փոխանցմամբ՝ նամակում չկա որևէ փաստարկ, կոնկրետ դեպք, որից կարելի է եզրակացնել, թե ինչ պատճառով է արգելվել իր մուտքը հայրենիք։
Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ՀՕՊ միջոցներ, «HIMARS»-ի համար հեռահար հրթիռներ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է: