Ուշքի եկե՛ք. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի անեծքից չեն մաքրվելու անգամ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի գրառումը՝ գրելով.

«Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ և մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։

Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։ Այդ անեծքից չեն մաքրվելու ո՛չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո՛չ «մոլորյալ» իրագործողները, ո՛չ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի եկե՛ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031