Վրաստանի ազգային շրջակա միջավայրի գործակալությունը հայտարարություն է տարածել Արևելյան Վրաստանում մթնոլորտային օդի որակի վատթարացման վերաբերյալ։
Ո՛չ խաղաղության համաձայնագրի փաստաթղթում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների միջև ստորագրված հայտարարության մեջ չեն հիշատակվում տրանսպորտային ուղիներ կամ «միջանցք» անվանումով որևէ բան, այլ միայն քննարկվում է տրանսպորտային ուղիների բացումը, որոնք Ադրբեջանին կապահովեն Նախիջևան մուտք գործելու հնարավորություն, մինչդեռ Հայաստանը, իր հերթին, երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ, Isca News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմաբան Սերգեյ Պանտելեևն է։
Արմավիրի մարզպետ կնշանակվի Վահրամ Խաչատրյանը։ Նրա նշանակման հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Комсомольская правда-ն ամփոփում է անցնող օրը և ներկայացնում գլխավոր իրադարձությունները՝ լուսանկարներով:
Լրացուցիչ հարցերի, ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդատվական հեռախոսահամարներով՝
Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 4-ին հեռախոսազրույց կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա:
Միացյալ Նահանգները քննարկում է այլ երկրներում իր ռազմական ներկայությունը կրճատելու տարբերակը, սակայն մտադիր չէ հեռանալ Լեհաստանից: Այս մասին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման սկզբում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի հավատում, թե վաշինգտոնյան գործընթացները կբերեն խաղաղության:
ԵՄ անդամ պետությունները նախատեսում են մինչև 2031 թվականը լրացուցիչ 2 տրիլիոն եվրո հատկացնել պաշտպանության ծախսերի համար: Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկայում զրուցելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնական Թեհրանը կասեցրել է համագործակցությունը իրենց կազմակերպության հետ: Այս մասին նշված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի եռամսյակային զեկույցում:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտը վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսել է 100 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Փաշինյանը բողոքեց, որովհետև Ալիևը խախտեց նրա նախընտրական անդորրը։ Այստեղ խնդիրը տերմինները չեն, այլ այդ տերմինների բովանդակությունը, որոնց, ի դեպ, Փաշինյանը չանդրադարձավ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Պարզ հարց եմ տվել. Լենա Նանուշյանի ու Լուսինե Բադալյանի լարված զրույցը
Այս մասին հայտնում են Փաշինյանի աշխատակազմից, Պեկինի միջազգային օդանավակայանում Փաշինյանին ճանապարհել է Պեկինի քաղաքապետ Յին Յուն:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն Էրդողանի այս դիրքորոշումը բնական է համարում՝ նկատելով, որ այս ճանապարհն առաջին հերթին պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Թուրանը կազմելու համար, ապա նաև՝ Արևմուտքին՝ սեփական նկրտումների համատեքստում։
Անկարայում կայացած Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում երկու երկրների աշխատանքային և սոցիալական ոլորտների նախարարներ Վեդաթ Ըշըքհանը և Անար Ալիևը ստորագրել են 2026-2027թթ․ գործողությունների ծրագիրը։ Այս մասին փոխանցում է ermenihaber․am-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի բացառել Վենեսուելայում ուժի կիրառմամբ իշխանափոխության հնարավորությունը՝ նշելով, որ դրա վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին Հեգսեթը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Պատերազմից 5 տարի անց ինչ կարող ենք արձանագրել և ինչ էր պետք արձանագրել՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է մինչև 132 հազար լարի արժողությամբ ոսկե ձուլակտորների և զարդերի ներմուծումը. այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ծանր է տեսնել, հետևել մեր դիվանագետների արտաբերած նախադասություններին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի դիտել «Կրեմլի կախարդը» ֆիլմը, որտեղ նրա դերը խաղացել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում խնդիրներ են առաջացել, սակայն Մոսկվան հույս ունի, որ երկկողմ կապերի զարգացման նկատմամբ հետաքրքրությունը կվերադարձնի դրանք նախկին մակարդակին։
Իրանի և Թուրքիայի հարաբերություններն այսօր բավականին բազմաշերտ ու հետաքրքիր են. որոշակի խնդիրներում համագործակցությունից մինչ տարաձայնություններ և մրցակցություն, հատկապես` Հարավային Կովկասում։ Փաստ է, որ երկու երկրները տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում փորձում են գործնական կապեր պահպանել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 3-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 41 պաղեստինցի, որոնցից 30-ը՝ Գազա քաղաքում: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Մերցի խոսքերը Ռուսաստանի ղեկավարությանը անհաջող փորձ են՝ Արևմուտքի վրայից հանելու Ուկրաինայում տեղի ունեցողի պատասխանատվությունը։