Հաշվի առնելով Ադրբեջանի բոլոր միջազգային պարտավորությունները՝ Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են. սա խախտում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, ով նաեւ տեղադրել է ադրբեջանցիների կողմից Արցախի խորհրդարանի շենքի քանդման տեսանյութը։
«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ քշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև «քույր»-հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Նշենք, որ Կապանի քույր-քաղաքներից են Բորիսովը (Բելառուս), Գլենդելը (ԱՄՆ) և Նինբոյը(Չինաստան)։
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այդ մասին «Գիտելիք. Առաջինները» նշանաբանով կազմակերպված ուսումնական մարաթոնում այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սահմանախախտ ադրբեջանցուն հայկական կողմից Բաքվին հանձնելը ոչ թե բարի կամքի, այլ ստրկացված իշխանության վարքագծի դրսևորում էր։
Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին դրա մասին չեն հայտնել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում է՝ փակ հանդիպում է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ սխալ որոշում էր՝ ադրբեջանցի դիվերսանտին հանձնել Բաքվին ու փոխարենը գոնե մեկ հայ գերի չպահանջել ազատ արձակել։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Մարտի 4-ին Պերուի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ կատարում է Օտարոլայի ծանոթ Յասիրե Վասկեսին Պաշտպանության նախարարությունում աշխատանքի ընդունելիս հնարավոր խախտումների շուրջ հետաքննություն:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին, թե նախարարությունում ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ի՞նչ նորություններ կան, ի՞նչ փուլում է նոր Սահմանադրության մշակումը։
Էրդողանը նախագահական կաբինետի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով: Նա ասել է. «Մենք վճռականորեն շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարը՝ ուշադրություն չդարձնելով մեր սահմանների ներսում և դրսում առկա խոչընդոտներին։ Այս ամառ մենք կլուծենք Իրաքի հետ մեր սահմանների հարցը»։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Փետրվարի վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կրկին տեսակցել են բոլոր հայ պահվող անձանց, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները:
Ըստ Naharnet լրատվական հարթակի՝ ԱՄՆ միջնորդը Լիբանանի կառավարությանն է փոխանցել մի ծրագիր, որը նախատեսում է «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումների դուրսբերում Լիտանի գետից այն կողմ և Լիբանանի բանակի 15 հազար զինծառայողների տեղակայում Իսրայելի հետ սահմանին, որոնց կաջակցեն Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը:
Չորս հարցման արդյունքներն էլ նույնական են՝ Թրամպը Բայդենից առաջ է: Հիշեցնեմ սրա կարևորությունը աշխարհի համար, այդ թվում մեզ:
Դատարանի վճռի համաձայն՝ Կոնգրեսն է, որը կարող է կիրառել նման դրույթ, ոչ թե նահանգները:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար:
Նախագծով ամփոփում ենք դատավորների և դատաիրավական մարմինների բարեվարքության այն ոդիսականը, որը սկսվել էր դեռևս 2019 թվականին՝ չբացառելով, որ հետագայում ևս լրացուցիչ փոփոխություններ կարող ենք անել այն նախագծերում, որոնք ավելի կընդգծեն հակակոռուպցիոն ռազմավարությունը
Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել. այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի ու Հայաստանի միջև ստորագրված 25-րդ փաստաթղթի իրագործման շրջանակում, Ջուլֆայում ընթանում է Արաքս գետի ջրի մաքրման ճանապարհային քարտեզի քննարկման թեմայով փորձագիտական խմբերի ղեկավարների առաջին հանդիպումը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Մարիա Զախարովայի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Հայաստանում իբրև թե մոլորված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է. այստեղ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. «Ես գիտեի, որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։
Հայիթիի վարչապետ Արիել Հենրին վայրէջք է կատարել Պուերտո Ռիկոյում այն բանից հետո, երբ նրան, ըստ երևույթին, չեն թույլատրել վերադառնալ իր երկիր, որտեղ հանցախմբերը պահանջում են նրա հրաժարակ
Բնակարանային այս ծրագրի հիմքում, որպես ռազմավարական նպատակ, պետք է այս վերադարձը դրվի, Բեգլարյան
Հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շագոնարի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Տուվայում սահմանվել է տարածաշրջանային նշանակության արտակարգ իրավիճակի ռեժիմ