Օրենսդիրների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է․ գործուղումների անվան տակ ազգընտիրները՝ հիմնականում ՔՊ-ականները, հարկատուներիս հաշվին զուտ ճանաչողական այցեր են կատարում տարբեր երկրներ, իրենց համար բացահայտում աշխարհը, սակայն դրանից պետությունը որեւէ բան չի շահում։
Պատերազմից հետո ընդդիմությունը «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանության՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախոսով։
Արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագիրը՝ մտահոգությունների առիթ. քննարկումը՝ ՈւՂԻՂ
Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Կողմերը քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտին ու զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարգավորմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունները։
Թուրքիայի «Հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնության հետազոտական կենտրոնը» (DİSK-AR) հակադարձել է «Թուրքիայի վիճակագրական իսնտիտուտի» (TÜİK) կողմից հրապարակված ինֆլյացիայի (գնաճ) վերաբերյալ տվյալներին:
«Սա, իհարկե, դուր չի գալիս Ռուսաստանին, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Ինչո՞ւ է սա այդքան կարևոր, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախկին ընդդիմադիր պատգամավոր փաշինյանը ճչում էր «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»…
Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է նախատեսում Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց անձը հաստատող փաստաթղթերում և անձնագրերում նշված ծննդյան ամսաթիվը տարբերվում է իրենց իսկ ծննդյան ակտերում և ծննդյան վկայականներում (ծննդականում) նշված ծննդյան ամսաթվից։
Վազգեն Սարգսյանի գործունեության, հերոսությունների, նրա վաստակն ու հիշատակն անարգող դավաճանների մասին. Էդգար Ղազարյան
ՆԱՏՕ-ի երկրները չեն կատարել Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված բոլոր հռչակագրերը, դա վտանգում է Բալթյան երկրների անվտանգությունը։ Այդ առթիվ Լեհաստանում ելույթի ժամանակ դժգոհել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ինչպես կարող է Ռուսաստանը փոխարինել ՆԱՏՕ-ի երկրների գինիներին և ինչ է սպասվում այն երկրների գինեգործական արդյունաբերությանը, որոնք կորոշեն ՌԴ շուկան փոխանակել Արևմուտքի «բարեհաճության» հետ, պարզել է @SputnikLive-ը։
Փարիզը պաշտպանում է Չեխիայի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի համար արկեր գնել Եվրամիությունից դուրս և մասնակցել այդ գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Եվրահանձնաժողովը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել են պատմության մեջ առաջին պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը Եվրամիության մակարդակով և միջոցներ են առաջարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերի հայտարարությունը:
Կառավարական ինքնաթիռը, որն սպասարկում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, նախորդ տարվա սեպտեմբերից շահագործում է հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը: Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը մեդիափորձագետ, քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարյանն է։
Վրաստանի զբոսաշրջության և ավիացիայի անցած տարվա հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին վրացական շուկա է մուտք գործել 9 նոր ավիաընկերություն, ավելացել են ավիաչվերթերը 21 նոր ուղղությամբ, այդ թվում՝ 6 եվրոպական քաղաքներ։
Պաշտոնական այցով մարտի 6-7-ին Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 1-ինը գրում էր (ցիտում եմ՝ ըստ հիշողությանս, ոչ թե տառացի).«Մեկ негодяй բավարար է մի ամբողջ ժողովուրդ կործանելու համար»:
Կահիրեում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:
Փաշինյանի Կառավարությունը նախատեսել է այս տարի հավաքել 350 միլիարդ դրամի հարկ. նախատեսել է մի թիվ, որը հավաքել ունակ չեն, ուստի որոշեց սկսել արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել, սակայն, քանի որ արվել են սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց, իրենց վարկանիշը գահավիժում է, որոշեցին ժամանակավոր չեղարկել արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու իրենց որոշումը, ինչն ամեն գնով կանեն, սակայն արտահերթ ընտրություններից հետո։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Նիկոլայ Դենկովը հայտարարել էր, որ պաշտոնապես հրաժարականի մասին կհայտարարի մարտի 6-ին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։
Փետրվարի 28-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.
Հունգարիան չի պաշտպանի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոնի հայտարարությունը:
Կարմիր ծովում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի չորս մալուխ է խափանվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով HGC Global Communications Limited ընկերությունը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
Փաշինյանի՝ Եգիպտոս կատարած այցը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին: