Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հռոմում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IAI) կազմակերպած համաժողովի ժամանակ հարցերին պատասխանելու ժամանակ։
«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է»:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Օդեսա։ Այս մասին հաղորդվել է «Страна.ua» տելեգրամյան ալիքում։
Ուկրաինային աջակցելու ուժերը Եվրոպան սպառել է։ Այս մասին aif.ru-ին ասել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում հաջորդ տարվա առաջին կեսին։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի՝ Ուկրաինային գումար հատկացնելու մասին հերթական հայտարարությունը Եվրոպայի համար ամոթալի է դարձել։
Ուկրաինայի զինված ուժերը կրկին փորձել են գրոհել Զապորոժիեի ԱԷԿ-ը:
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ճաշի ընթացքում արդյունավետ աշխատանքային քննարկում ծավալեց հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից։
ԵԱՀԿ 37 մասնակից պետությունները հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել Վրաստանում վերջին զարգացումների և մարդու իրավունքների վիճակի վատթարացման վերաբերյալ։
Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
««Թրամփի կածանի» հետ կապված վերջին օրերին ամբողջ թիմը կուրծք է ծեծում, թե՝ ինքնիշխանություն, սուվերեն տարածք, սակայն, ինչքան էլ բարբաջեն այս թեզերի մասին, միևնույն է, կա գետնի վրա մի իրողություն, երբ ադրբեջանցին անցնելու է ՀՀ սուվերեն տարածքով, և նրանց շարժի վերահսկողությունը հայկական կողմից չի լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Վիեննայում իր բազայի աստիճանական փակման մասին։
Կատարում պաղեստինյան բանակցային պատվիրակության վրա Իսրայելի հարձակումից հետո պաշտոնաթող գնդապետ Մոշե Էլադը սպառնալիք է հնչեցրել Թուրքիայի հասցեին․ Նա նշել է, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան ու պնդել, որ Ստամբուլն ու Անկարան վտանգի տակ են։
Ուկրաինան չի պատրաստվում որևէ տարածքային զիջման գնալ՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Yes 2025 ամենամյա համաժողովում։
ՄԱԿ-ում 142 երկրներ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը՝ ի նպաստ երկու պետությունների համակեցության սկզբունքի իրացման։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին:
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և ծաղիկներ դնելու անմար կրակի մոտ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ժամանեց Հայաստան: Անցակետում նրան դիմավորել է Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Չինաստանում թշնամի պետությունների առաջնորդների և նրանց տիկնանց հետ հանդիպումներին և դրանց արդյունքներին, տարածաշրջանում Թուրքիայի՝ օրեցօր մեծացող ախորժակին, թշնամական բոլոր նախապայմանների կատարմանը, և նույնիսկ այդ ամենի դիմաց՝ այդպես էլ չբացվող հայ-թուրքական սահմանին։
Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Запад-2025» համատեղ լայնածավալ ռազմավարական զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է փոխգործակցության մշակումը՝ Միութենական պետության սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար, РБК-ին հայտնել են կազմակերպիչները:
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ։
Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը որոշել է հիմնական տոկոսադրույքն իջեցնել 100 բազային կետով՝ մինչև տարեկան 17,00%։
Օրերս Մոսկվայից վերադարձած Նաիրա Զոհրաբյանը խիստ վերապահումներով է վերաբերվում միասնաբար՝ հանուն մեկ նպատակի լծված հավաքական ընդդիմություն ունենալու հավանականությանը։
Մեծ Բրիտանիան հայտարարել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին: Նախագծի մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ:
Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր երկամյա անդամակցությունը։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։
Չարլի Քըրքի մահը խոսքի ազատության դեմ հարձակում է, ասել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։
Այն կախված է հայ–ադրբեջանական բանակցություններից, իսկ մինչև դրանց հանգուցալուծումը առաջընթաց պետք չէ ակնկալել։
Երեկ լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, համաձայն որի ՔՊ-ն սեպտեմբերի 20-ին հերթական համաժողովն է անելու, որտեղ հաստատելու է կանոնադրական փոփոխությունները։ Վեց տարում չորս անգամ ծրագիր ու նպատակ փոփոխող կուսակցությունն իշխում է Հայաստանում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերը ամրապնդելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, գործողությանը կմիանան Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ուժերն ու միջոցները։
Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: