
Դոնալդ Թրամփի կրտսեր որդին մեծ հեղինակություն է վայելում աղջիկների շրջանում

Դոնալդ եւ Մելանյա Թրամփների որդին՝ Բարոնը, «աղջիկների շրջանում բավական սիրված է» այն պահից, երբ նա սկսեց հաճախել NYU Stern բիզնեսի դպրոցը:
«Նա միանշանակ դուր է գալիս կանանց: Նա իսկապես սիրված է նրանց շրջանում»,-People-ին ասել է աղբյուրը: «Նա բարձրահասակ է ու գեղեցիկ: «Շատերը նրան բավականին գրավիչ են համարում. այո, նույնիսկ լիբերալներն են սիրում»,-հավելել է աղբյուրը:
Բարոնի մայրը՝ Մելանիան, վերջերս պատմել է, թե ինչու իր որդին չի կարող սովորական քոլեջի փորձառություն ունենալ: «Չեմ կարծում, որ նա կարող է սովորական ուսանող լինել։ Ես շատ հպարտ եմ, թե ինչպես է նա վերաբերվում դրան: Նա շատ ուժեղ է եւ գիտի իր դիրքը»: