Բաժիններ՝

Թրամփի թիմը պատրաստվում է դիմել զինուժի օգնությանը՝ ապօրինի ներգաղթյալներին ԱՄՆ-ից վտարելիս

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների խոշորագույն արտաքսում, հարցեր է առաջացրել դրա իրագործելիության և օրինականության վերաբերյալ։

Նախընտրական արշավի ժամանակ Թրամփն ընդգծում էր՝ անօրինական ներգաղթը Ամերիկայի ամենամեծ խնդիրներից է:

«[Իրականացնելու ենք] պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Հպարտությամբ չեմ այդ ասում: Այդ անելը դժվար է»,- ասում է Թրամփը:

Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը սոցհարթակներից մեկում գրառում կատարեց, թե արտակարգ դրություն կհաստատի և ամերիկյան զորքը կուղղի՝ աջակցելու արտաքսումների իրականացմանը:

Այդուհանդերձ, տակավին անորոշ է, թե ինչպես կարող են ԱՄՆ զինվորականները ներգրավվել ենթադրյալ զանգվածային արտաքսումների ժամանակ՝ ասում է Նյու Յորքի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ջոզեֆ Նանը:

«Իրոք, շատ բան կախված է նրանից, թե ինչ է մտածում [երկրի] նախագահը, ինչպես է ցանկանում օգտագործել բանակը, արդյոք ցանկանում է, որ զինվորականներն ուղղակիորեն մասնակցեն նման գործողություններոում, թե ավելի անուղղակի աջակցություն ցուցաբերեն դաշնային արտաքսումներին»,- նշում է Նանը:

ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության սպասվող ղեկավար կամ, ինչպես ամերիկյան մամուլն է նրան կոչում, «սահմանային ցար» Թոմ Հոմանը ծրագրում է կտրուկ մոտեցում ցուցաբերել՝ շեշտը դնելով արտաքսման գործողությունների ու ռազմուժի կիրառման վրա:

«Պատրաստվում ենք արտաքսման զանգվածային գործողություն իրականացնել, և կփորձենք գտնել այն ավելի քան 300 հազար երեխաներին, որոնք ազատ են արձակվել այս վարչակազմի կողմից»,- ասում է Հոմանը։

Հոմանն անդրադառնում է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության զեկույցին, ըստ որի՝ չափահաս ուղեկիցներ չունեցող ավելի քան 32 հազար անչափահասներ բաց են թողել իրենց դատական նիստերը, ևս 290 հազարը ծանուցում չեն ստացել:

Ներգաղթի հարցերով փորձագետները պնդում են՝ վերոհիշյալն ամենևին չի նշանակում, թե նրանք թաքնվել են, ոմանք դեռ կարող են իրենց կողմից նշված հասցեներում բնակվել:

«Զանգվածային արտաքսումը [խնդրի լուծման] միակ տարբերակը չէ: Կոնգրեսը կարող է ստեղծել մշտական իրավական կարգավիճակ, ինչը թույլ կտա արդեն այստեղ

բնակվող շատերին դիմում ներկայացնել, անցնել նախնական ստուգում, որոշակ գումար վճարել և կարգի բերել իրենց փաստաթղթերը»,- ասում է Ամերիկյան ներգաղթի խորհրդի ներկայացուցիչ Աարոն Ռեյխլին-Մելնիկը:

Դատական համակարգի հարցերով Սենատի հանձնաժողովն այս շաբաթ քննարկեց զանգվածային արտաքսման հետ կապված խնդիրները, և, օրինակ, ըստ դեմոկրատների, նման կտրուկ քայլը կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը:

«Փաստն այն է, որ այսօր ԱՄՆ-ում ապրում են միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ, ովքեր աշխատում են մեր տնտեսության համար կարևոր ոլորտներում»,- ասում է դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլան:

Հանրապետականները շեշտում են օրենքի գերակայությունը:

«Կհետևենք ներգաղթի դատարանների արձակված կողմից արտասման մասին վճիռներին, և չենք կարող հանդուրժել, որ ԱՄՆ-ում անօրինականությունն ու հանցավորությունը լինեն նորմա»,- նշում է հանրապետական սենատոր Ջոն Քորնինը։

ԱՄՆ դաշնային օրենքները սահմանափակում են առանց Կոնգրեսի հավանության իրավապահների գործունեությանը ռազմուժի ներգրավման հնարավորությունը, սակայն երկրի նախագահի լիազորությունները թույլ են տալիս նրան զինվորականներին կիրառել աջակցող գործողություններում։

Դիտորդները նշում են՝ զինվորականությունը անպատրատ է նման կարգի՝ քաղաքացիական առաքելության համար:

«Յուրաքանչյուր զինծառայող, ով կներգրավվի ներքին մասսայական արտաքսման գործողությանը, չի կարող կատարել իրեն վերապահված գործառույթը»,- ասում է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ներկայացուցիչ Ջոզեֆ Նունը։

Տեխաս նահանգի իշխանությունները Թրամփի վարչակազմին առաջարկել են ավելի քան 550 հեկտար տարածքում հատուկ կենտրոն հիմնել, որը կօգտագործվի զանգվածային արտաքսումների ժամանակ որպես ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր պահման վայր:

«Ամերիկայի ձայնը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս