Բաժիններ՝

Ռուսաստանը որոշել է հաջորդ տարվա տավարի և թռչնի մսի ներմուծման քվոտաները

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2025 թվականի տավարի և թռչնի մսի ներմուծման քվոտաների չափերը, ինչպես նաև դրանց բաշխումն ըստ երկրների և մսի տեսակների։ ԵՏՀ-ն այս տարվա օգոստոսին որոշել է այս քվոտաների չափը ԵԱՏՄ բոլոր երկրների համար։

Ռուսաստանի քվոտան և դրա բաշխումն ըստ երկրների և տեսականու պահպանվել է նախորդ տարիների մակարդակով։ ՌԴ կառավարության որոշման համաձայն, 2025 թվականին Ռուսաստանի Դաշնություն տավարի մսի ներմուծման քվոտան կկազմի 570 հազար տոննա, այդ թվում՝ 40 հազար տոննան՝ թարմ և սառեցված։ Ընդ որում, թարմ և սառեցված մսի ներմուծման քվոտայի 29 հազար տոննան նախատեսված է ԵՄ երկրների, 11 հազար տոննան՝ այլ երկրների համար։

530 հազար տոննա սառեցված տավարի մսի քվոտան բաշխված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի (60 հազարական տոննա) և Կոստա Ռիկայի (3 հազար տոննա) միջև։ Մյուս երկրներին բաժին է ընկնում 407 հազար տոննա։

Թռչնամսի ներկրման քվոտան կկազմի 364 հազար տոննա, այդ թվում՝ 100 հազար տոննա աղացած թռչնամիս (որից 80 հազար տոննան՝ ԵՄ-ից մատակարարումների համար), 250 հազար տոննան՝ թռչնի կես կամ քառորդ կտորների, 14 հազար տոննան՝ հնդկահավի սառեցված մսի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031