Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը:
Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ֆրանկ Փալոնը, Նենսի Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան
Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
Կողմերը փորձում են նորմալ հարաբերություններ պահպանել։ Սակայն ակնհայտ է մի բան․ երկու երկրներն էլ միմյանց դիտարկում են՝ որպես սպառնալիք։ Դա փաստ է, որը հերքել չի կարելի։ Բավական է հիշեցնել, թե ոչ պաշտոնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչությամբ են զբաղվում միմյանց դեմ։
Փարիզի քաղաքապետարանի վրա այսօր ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները
Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել նպաստել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը:
Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
Նա ընդգծել է, որ դա «բլեֆ» չէ, և իր երկրի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի անկախությունն ու ամբողջականությունը կապահովվեն:
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի մասին, ասել է, որ մասնակի զորահավաքի ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական փորձ:
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, ասել է, որ մեծ ու դժվարին մարտական աշխատանք է ընթանում, զինծառայողները դա անում են պատվով:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», – ասել է ՌԴ նախագահը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 22-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի պլենար ժողովի շրջանակներում Նյու Յորքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի, մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։
Կիպրոսի թուրքական ինքնագշհռչակ հանրապետության այսպես կոչված նախագահի խորհրդական պրոֆեսոր Աթա Աթունն իր հոդվածում պնդել է, թե ԱՄՆ-ն նպատակադրվել է 2023-ի ընտրություններում փոխել Թուրքիայի նախագահին:
Երբ հայտարարություններ են հնչեցնում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության ու Ռուսաստանին մեր երկրից դուրս շպրտելու վերաբերյալ, այդ մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են դրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու սոցիալական հետևանքները։ Թեև եթե գիտակցեին, հազիվ թե նման հայտարարություններ հնչեցնեին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանություններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, ինչո՞ւ սահմանը չեն կահավորել:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԱՄՆ-ը անցել է տարածաշրջանից ՌԴ դուրսբերման ինտենսիվ գործընթացի, որը համընկնում է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարդ փուլի հետ:
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Կողմերի համատաղ աշխատանքը սահմանամերձ տարածքում խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնման ուղղությամբ շարունակվում է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը:Այս մասին հայտնում են ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարին հանձնարարել է նախապատրաստել նախագահական միջոցառում պետական պաշտպանության հարցերով, ինչպես նաև ստուգել բոլոր ուժերը՝ զորամասերից մինչև ժողովրդական մոբիլիզիցիա։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը նորից սրվել է։ Այսօր Ռուսաստանը չի կարող հենց այնպես գլխավորել գոտեմարտը. դա հաստատ կուժեղացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ չի ստիպի Ադրբեջանին գնալ ինչ-որ զիջումների։ Բայց Մոսկվայի լռությունը կօգտագործվի միայն տարածաշրջանում նրա մրցակիցների կողմից, գրել է ՄՀՄՊՀ-ի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Forbes-ի կայքում։