Բաժիններ՝

Ասադի որդին թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի պետական ​​համալսարանում

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ավագ որդին՝ Հաֆեզ ալ Ասադը, թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի պետական ​​համալսարանում: Պաշտպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին և նվիրված էր թվերի վերլուծական և հանրահաշվական տեսությանը, գրում է kommersant.ru-ն։

Ռուսերենով գրված աշխատությունն ունի 98 էջ, ասվում է կրթության և գիտության նախարարությանն առընթեր բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի կայքում։ Ատենախոսության վերջում Բաշար ալ Ասադի որդին շնորհակալություն է հայտնել «իր հայրենիքի՝ Սիրիայի համար զոհված նահատակներին» և սիրիական արաբական բանակի զինվորներին։

Պաշտպանությանը ներկա են եղել Հաֆեզ ալԱսադի մայրը, պապը և տատը։

Հանձնաժողովն առաջարկել է Ասադին շնորհել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան:

2023 թվականին Հաֆեզ ալ Ասադը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031