«Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «առասպելական» (չակերտները՝ Tert.am) մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն:

Նա հավելել է, որ խաղաղության գործընթացին խանգարում են նաև ՀՀ Սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ», Հայաստանի կողմից արագ զինվելը:

Ալիևն այս մասին ասել է Բաքվում «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031