Նոյեմբերի 6-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել «Օհայո» դասի սուզանավ։ Նրա պնդմամբ՝ դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների անվտանգությունն ապահովելու համար։
Եգիպտոսի Կարմիր մահիկում հայտնել են, որ հոկտեմբերի 21-ից Գազա ուղարկված օգնության գրեթե կեսը բաղկացած է պարենային ապրանքներից, մեկ քառորդը` բժշկական պարագաներից ու դեղորայքից:
Կիևի մարզի Չայկի գյուղում նոյեմբերի 6-ի երեկոյան ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը։ Նրա 13-ամյա որդին ծանր վիրավորում է ստացել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա մեկնելու հրավերը։
Իսրայելը խաղաղ բնակիչների անցման համար չորս ժամով միջանցք էր բացել նաև նոյեմբերի 6-ին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով մի քանի օրում Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչներ բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։
Նախկինում Հայաստան թռչելու համար Ստավրոպոլի բնակիչներն ստիպված էին մեկնել Միներալնիե Վոդիի օդանավակայան, որն ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ է։
Եթովպիայի դաշնային կառավարությունն օգոստոսի 4-ին արտակարգ դրություն է հայտարարել Ամհարա նահանգում՝ կանոնավոր զորքերի և տեղի աշխարհազորականների միջև բախումներից հետո։ Որոշումն ընդունվել է նահանգի իշխանությունների խնդրանքով։
Նրա խոսքով` որոշ կենսականորեն անհրաժեշտ օգնություն ստացվում է Գազայում Եգիպտոսից «Ռաֆահ» հսկիչ անցակետով:
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արցախը զավթելուց հետո նոր «երազանք» ունի, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Ա
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը:
Բայդենը նշել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ոչնչացվի, սակայն Գազայի հատվածում պետք է լինի պաղեստինյան իշխանություն։
Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում:
Իսրայելի վարչապետը հավելել է, որ հրադադարը կխոչընդոտեր պատերազմ վարելու իր երկրի ջանքերին, ինչպես նաև գերիներին ազատ արձակելու գործընթացին, քանի որ պաղեստսինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա, Նեթանյահուի համոզմամբ, միայն ազդում է «մեր գործադրած ռազմական ճնշումը»։
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հինգ աշխատակից է զոհվել։
Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակոնֆերանսով ունեցած զրույցի ընթացքում կարևորել են համակարգված միջազգային քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար։
Հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։
Համդանը նման պնդում է արել Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով։
«Հայաստանի համար սա նշանակում է, որ պետք է տարածաշրջանային խաղացողների վրա կենտրոնանալ, քանի որ Արևմուտքը կարող է պարզապես անգործունակ դառնալ ռեգիոնում՝ ոչ միայն իր խնդիրների, այլև հակաարևմտյան ալիքի խորացման պատճառով»
Նեպալում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացել են նաև Դելիում։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականի հրապարակումը։
Նոյեմբերի 6-ին ավելի ուշ Վաշինգտոնում տեղի կունենան չին-ամերիկյան խորհրդակցություններ։ Միացյալ Նահանգների կողմից բանակցություններին կմասնակցի սպառազինությունների վերահսկման, ստուգման և համաձայնագրերի կատարման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մելորի Ստյուարտը, Չինաստանի կողմից՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման վարչության տնօրեն Սուն Սյաոբոն:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ցամաքային գործողության արդյունքում արդեն մտել է Գազայի հատված։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալլա Պուգաչովայի վերադարձը, ասել է, որ ցանկացած օրինապաշտ ռուս կարող է ազատորեն լքել իր հայրենիքը եւ ցանկացած ժամանակ վերադառնալ։
Հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթը կոշտ քննադատել է իր հայտնի դստեր՝ դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլիի հակաիսրայելական գրառումները՝ դրանք որակելով «սուտ» և ասելով, որ «իսրայելական բանակը պետք է պաշտպանի իր հողը»։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Եվրոպական խորհրդարանում կանցկացվի «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի աջակցելու համար։
Մինչև համաձայնագրի ստորագրումը Բուրչուլաձեն և Շարեցը վարել են երկկողմ բանակցություններ, որտեղ քննարկել են երկրների միջև համագործակցության հեռանկարները և միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները։