
Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հարավային Խորասան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկությունը տարածել Է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել։