ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների վեցերորդ փուլը միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա հունիսի 15-ին. Օմանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա Մասկատում կիրակի՝ հունիսի 15-ին։ Այս մասին հայտնել է բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին։

«Ուրախ եմ հաստատել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա այս կիրակի Մասկատում»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս