Իրանը մշակել է իսրայելական գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան. The New York Times

Իրանը մշակել է Իսրայելի կողմից գրոհի դեպքում պատասխան հարվածի պլան: Այս մասին գրում է The New York Times-ը։

Ըստ NYT-ի՝ Իրանի զինվորականները և կառավարության պաշտոնյաներն արդեն հանդիպել են՝ քննարկելու Իսրայելի հնարավոր հարվածին իրենց պատասխանը։

«Թեհրանը մշակել է պատասխան գործողությունների պլան, որը կարող է ներառել Իսրայելի ուղղությամբ անհապաղ հակահարված՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ», – ասել են թերթի զրուցակիցները։

Լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներ են տարածվել այն մասին, որ Իսրայելն առաջիկա օրերին կարող է հարվածել Իրանին։ Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարը հունիսի 11-ին հայտարարել էր, որ եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին։

Այս լարվածության ֆոնին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից դուրս է բերում իր անձնակազմի մի մասը։

Իրանը և ԱՄՆ-ն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացնեն հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում։

Տեսանյութեր

Լրահոս