Իրանը պատրաստ է պատերազմի. ԻՀՊԿ հրամանատար

Իրանի զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի։ Այս հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին Իրանի նկատմամբ նախապատրաստվող հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին։

Ավելի վաղ «CBS News» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում։ ԶԼՄ–ի տվյալներով` Վաշինգտոնը սպասում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։

«Թշնամին երբեմն մեզ ռազմական սցենարով է սպառնում։ Մենք միշտ ասել ենք և այսօր էլ ասում ենք` մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», – ասել է Սալամին։
ԻՀՊԿ հրամանատարը զգուշացրել է, որ սխալներ թույլ չտան։

Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր, որ Իսրայելի միջուկային ոլորտի վերաբերյալ ստացած տեղեկությունները թույլ կտան Իսրայելի հարձակման դեպքում հարվածել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին, բացի այդ, կկարողանան ավելացնել իրանական հրթիռների ճշգրտությունը։

Տեսանյութեր

Լրահոս