Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց բողոքի ցույց են իրականացրել՝ ուշադրություն հրավիրելով կալանավորված պատգամավորների հարցին:
Մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։
Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրեմիտիվությամբ «մեկնաբանեց» նաեւ Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը։
Անթալիայի Քեմեր գավառում գազի արտահոսքի պատճառով ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կայանալիք ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է:
Թուրքիայում կրկնվող ահաբեկչական հարձակումների, հեղաշրջման տապալված փորձի և ներքին անկայուն իրադրության պատճառով 2016 թվականին զգալի չափով նվազել է այդ երկիր այցելող օտարերկրացիների թիվը:
Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիային պատկանող 44 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 15-ին Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային սահմանը:
Ստամբուլի քաղաքապետարանը հաստատել է Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի որբանոցի զարգացման ծրագրի փոփոխությունը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել բերման ենթարկել կրթության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մի շարք ներկա և նախկին աշխատակիցների:
Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում վախեցել է համալսարանի հայ դոկտորանտ Տիգրան Օհանյանի ներկայությունից և հրաժարվել է խոսել մինչև նա դուրս չգա դահլիճից։
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ամբողջովին շրջապատված են Մոսուլում եւ հայտնվել են «լիակատար պարտության» եզրին:
Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նախարարությունների աշխատակիցների ձերբակալելու մասին որոշումներ է ընդունել:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ:
Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ցանկանում ենք, որ արաբ զբոսաշրջիկների համար Թուրքիան, իսկ թուրք զբոսաշրջիկների համար արաբական երկրները լինեն թիրախային ուղղություն: Երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում համագործակցում ենք Թուրքիայի հետ և մեր աշխատանքի արդյունքն ակնհայտ է»:
Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը։
Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի փաստաբանը, չկարողանալով հաջողության հասնել Ադրբեջանի «արդարադատության» առջև, որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) :
Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:
Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ:
Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության պատճառով նախկինում չեղարկված Թուրքիայի Սամսուն և Ռուսաստանի Կրասնոդար քաղաքների միջև իրականացվող ուղիղ չվերթները նորից վերսկսվել են:
Թրմափի հետ կայանալիք հանդիումից առաջ ԱՄՆ-ի թուրքական համայնքն ու հասարակական կազմակերպությունները Սպիտակ տան Լաֆայեթի այգում պատրաստվում են դիմավորել Էրդողանին: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստվում է ցույց անցկացնել Լաֆայեթի այգում՝ ընդդեմ Էրդողանի այցի:
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում ահաբեկչություն է կանխվել:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը:
Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բիթլիսի նահանգապետարանը:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին, որն իր թեկնածությունն առաջադրել է երկրորդ ժամկետով, ստացել է երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի աջակցությունը, որն Իսլամական Հանրապետության բարենորոգչական շարժման ղեկավարներից մեկն է:
Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը: