2016 թվականի առաջին չորս ամիսների տվյալով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 16 միլիարդ 868 միլիոն մանաթ, ինչը 4.5 տոկոսով հետ է մնում 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է contact.az-ը:
Նորացված Եվրոպական հարևանության քաղաքականությունը նորից հաստատել է «Հարավային գազային միջանցքի» ավարտի կարևորությունը Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Միջազգային հանրությունը պետք է հրաժարվի համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ, որպեսզի չդառնա նրա «կեղտոտ ու արյունոտ» գործերի համախոհը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:
Շփման գծում վերջին սրացումները ահազանգ էին այն մասին, որ ստատուս քվոն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կարող է հանգեցնել ռազմական լուրջ բախումների ու ագրեսիայի: Պետք է ապահովվի «զինաթափումը, զորքերի դուրս բերումը օկուպացված տարածքներից»:
Թուրքիան ձգտելու է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման՝ զինված հակամարտությունները կանխարգելելու համար, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով Ստամբուլի հումանիտար գագաթաժողովին:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդիպել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, խորհրդարանի արտաքին ու պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Ցաչի Խանեգբիի հետ, հայտնում է Jewish Press-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի հումանիտար ֆորումին, հայտարարել է, թե «ավելի քան 20 տարի է, ինչ 1 միլիոնից ավելի ադրբեջանցիներ մնում են փախստականներ ու պարտադրված տեղահանվածներ»: Այս մասին հայտնում է Report-ը:
Թուրքիան զինված հակամարտությունների կարգավորման հարցում որպես միջնորդ է հանդես գալիս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող համաշխարհային հումանիտար գագաթաժողովում, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիան սպառնացել է կասեցնել ԵՄ-ի հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի ստանդարտների» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութը, հայտնում է Reuters-ը:
Նախնական տեղեկություններով երեկ՝ մայիսի 21-ին, մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի զորամասերից մեկի շարքային զինծառայող, 1996-ին ծնված Զեյնալով Էզզաման Մեհման օղլուն (Zeynalov Əzzaman Mehman oğlu)։
Գագաթաժողովի ժամանակ քննարկվելու են համաշխարհային մարդասիրական խնդիրների լուծման ուղիները:
Այսօր բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղ թե ուշ պետք է լուծվի, ընդ որում՝ խաղաղ ու բանակցային ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Իլկկա Կաներվայի ելույթը, Հերմինե Նաղդալյանը մեկ անգամ եւս կարեւորել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան:
Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում այսօր հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիան և Իրաքը, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված վիճակը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պատմական» է համարել երկրի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունումը, որի օգտին այսօր քվեարկել է 550 խորհրդարանականներից 376-ը:
Ադրբեջանն աշխատում է գործողության հեռահար շառավիղ ունեցող օպերատիվ-տակտիկական հրթիռների ձեռքբերման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը:
Բեռնատար մեքենաների ստուգման համար նախատեսված 1,5 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան սքաներ է տեղադրվել վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում: Այն տեղադրվել է Եվրամիության կողմից՝ Հարավային Կովկասում սահմանների ղեկավարման ինտեգրացիային նպաստելու նպատակով, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ մայիսի 23-ին անցկացվելու է ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովը, հայտնում է ANS PRESS-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերով համաշխարհային գագաթաժողովին, որը մեկնարկելու է մայիսի 23-ին, հայտնում է TASS-ը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ համաձայն 2016թ. ռազմական պատրաստության ծրագրի, մայիսի 17-19-ը «Աղգյոլ» ուսումնական կենտրոնում արագ արձագանքման ուժերի և ավիացիայի ուժերի օգնությամբ անցկացվել են լայմանասշտաբ տակտիկական զորավարժություններ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային համատեղ ջանքեր գործադրել՝ որոնելու Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման խաղաղ լուծում, հայտնում է RIA Novosti-ն:
Բնական գազը, որը մատակարարվելու է TANAP գազատարով, ծառայելու է Թուրքիայի պահանջարկի մեծ մասի բավարարմանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով տեղի ATV հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր՝ մայիսի 20-ին, կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցած երկրների արտգործնախարարների նիստին, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել զինծառայողի մահվան մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ հարկավոր է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և համագործակցության համար մյուս արդիական հարցերով: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Հայկական սփյուռքը «փորձել է խոչընդոտել և շարունակում է խոչընդոտել» «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարության նախագծի իրագործմանը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը The Business Year պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է Trend-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են ապրանքաշրջանառությունը ու երկու երկրների հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Ադրբեջանն անցած տասը տարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ Հայաստանը՝ գրեթե ոչինչ, գրում է Eurasianet տեղեկատվական-վերլուծական պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարական փաստաթղթերից ստացած տեղեկություններին: