
Սահակաշվիլին անօրինական է համարել իր ձերբակալությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ձերբակալման հիմքերն անօրինական ու կեղծված է անվանել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սահակաշվիլիի նամակը Facebook-ի իր էջում հրապարակել էր նրա փաստաբանը:
«Իմ ազատությունը և որն ավելի կարևոր է՝ Վրաստանի ազատությունը կախված է ձեր ակտիվությունից: Դրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, չկասկածեք և մինչև վերջ հավատացած եղեք, որ մեր հաղթանակը ձեր ձեռքերում է»,- նշել էր Սահակաշվիլին՝ դիմելով ընտրություններին մասնակցող քաղաքացիներին:
Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Սահակաշվիլին հայրենիքում ձերբակալված է: Իշխանությունները հայտնել էին, որ Սահակաշվիլին մտադիր է եղել երկրում հեղաշրջում իրականացնել:
Նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել: