
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 5 մարդ

Հուլիսի 1-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում։ Այս մասին տեղեկացավ IRNA գործակալությունից:
Առաջին ցնցմանը հաջորդել են 33 հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։
Մինչ այս պահը երկրաշարժի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 39 մարդ։